Հուլիսի 31-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը, ի թիվս այլ դիմումների, քննել է նաեւ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» անկախ հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը եւ կայացրել է դրական որոշում։ ԼՐԱՑՎԱԾ
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին գրավոր տեղեկացրել է նաեւ, որ նիստի օրը նշանակվում է անկախ հանձնաժողովի կողմից, որը նախագահում է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Երիցյանը։
Արման Բաբաջանյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նիստը, որտեղ քննարկվելու է իրեն պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով միջնորդությունը, ըստ ամենայնի, կայանալու է այսօր։
Հարկ է նշել, սակայն, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն իր ներկայացուցիչներն ունի անկախ հանձնաժողովում, արտահերթ նիստի մասին որեւէ տեղեկություն դեռեւս չի ստացել։
«Սովորաբար նիստերը կայանում են ամսվա երկրորդ կեսին` օգոստոսի 15-25-ը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո խոսնակ Գրիգորի Գրիգորյանը։
Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։
Արման Բաբաջանյանին ազատ արձակելու հորդորով այսօր հանդես է եկել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը:
«Մենք ահավոր ցնցված ենք իշխանությունների վերաբերմունքից, որոնք ականջալուր չեն բժիշկների եւ իրավապաշտպանների հորդորներին ու կոչերին: Բաբաջանյանը գրեթե կրել է իր պատիժը եւ մենք չենք կարողանում հասկանալ, թե ինչու են նրան շարունակում պահել բանտում: Նրա առողջական վիճակը ծանր է եւ ուռուցքը կարող է նրան ընդմիշտ հաշմանդամ դարձնել», - մտահոգությունն է հայտնում կազմակերպությունը, որ նախկինում նամակ էր հղել նախագահ Սերժ Սարգսյանին` հորդորելով ներում շնորհել Արման Բաբաջանյանին:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը արձանագրում է նաեւ, որ վաղաժամկետ ազատ արձակման մասին դատապարտյալի փաստաբանների բոլոր նախկին դիմումները մերժվել են:
Հինգշաբթի օրը Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն էր բաց նամակով դիմել Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին` ակնկալելով նրա անհապաղ միջամտությունը Արման Բաբաջանյանին հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար:
Երեկ ուշ երեկոյան Հայ Ազգային կոնգրեսի համակիր 36 երիտասարդներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է. - «Արման Բաբաջանյանի ծայրահեղ վատ առողջական վիճակը մեզ ստիպում է հայտարարել, որ մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստ ենք Բաբաջանյանի օր առաջ ազատ արձակելու յուրաքանչյուր օրվա դիմաց նրա փոխարեն մեկ ամիս անցկացնել անազատության մեջ»: Այսօր երիտասարդների հայտարարությանը միացել են նաեւ շուրջ 35 ՀԱԿ համակիր երիտասարդներ Միացյալ Նահանգներից:
Արման Բաբաջանյանի օրեցօր վատացող առողջական վիճակով մտահոգված՝ ուրբաթ օրը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մտավորականների ֆորումը եւ Ավագանին՝ մասնավորապես պահանջելով իշխանություններից` դրսեւորել «մարդասիրություն եւ անհապաղ ազատ արձակել երիտասարդ Բաբաջանյանին» եւ «հնարավորություն տալ նրան լրջորեն զբաղվելու իր առկա առողջական վիճակը պահպանելու համար»։