Հինգշաբթի օրը ոստիկանություն է ներկայացել պաշտոնաթող գնդապետ, Հատուկ գնդի նախկին հրամանատար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Մարտի 1-ի» գործով հետախուզման մեջ գտնվող Համլետ Հովհաննիսյանը:
2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի Լոռու նախընտրական շտաբի համակարգող Համլետ Հովհաննիսյանը մեղադրվում է Քրեական օրենսգքի 225-րդ հոդվածի առաջին մասով՝ «զանգվածային անկարգությունների կազմակերպելը»:
Նախքան ոստիկանություն Մալաթիայի բաժին ներկայանալը՝ իր տանը, ուր եկել էր տեսնելու իր հարազատներին, Հովհաննիսյանը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Պարզաբանելով, թե ինչու է հիմա որոշել դուրս գալ ընդհատակից, Հովհաննիսյանը ասաց. - «Չնայած ես ներկայանում եմ համաներման ժամկետի մեջ [հուլիսի 31-ը], բայց ինձ համար դա էական նշանակություն չունի: Ես ուզում եմ ներկայանալ, որ կրկին ապացուցեմ, որ երբ հայտարարում են՝ բարի կամքի դրսեւորում [իշխանությունների կողմից], դա հերքվի... Իրենք բարի կամք չեն դրսեւորում, իրենք ճնշման տակ են կատարում մինչեւ անգամ համաներումը: Փաստը, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, որը ներկայացավ, բայց իրեն այնպիսի մեղադրանքներ ներկայացրին, որ ինքը համաներման տակ չընկնի: Ես համոզված եմ, որ իմ նկատմամբ էլ այդպես են վարվելու: Որ կրկին անգամ ապացուցվի, որ սրանք բարի կամք դրսեւորող չեն»:
«Բարի կամքը այն կլիներ, եթե նախագահը ասեր՝ բոլորը պիտի արդարացվեն, պահանջեր, որ իրոք դատարանը ճիշտ որոշում կայացներ, այսինքն՝ այդ մարդկանց արդարացներ, որովհետեւ ոչ մեկը ոչ մի հակապետական հակաօրինական բան չէր արել», - հավելեց նա:
Հովհաննիսյանի՝ ընդհատակից դուրս գալու որոշումը պայմանավորված է նաեւ նրանով, որ համաներմամբ ազատ է արձակվել նրա ավագ որդին՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղեկալ Գագիկ Հովհաննիսյանը, ով դատապարտվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Համլետ Հովհաննիսյանի խոսքով, իր ընտանիքի համար մեծ հարված կլիներ երկու անդամների միաժամանակ անազատության մեջ գտնվելը:
Հովհաննիսյանը ոստիկանության Մալաթիայի բաժին ներկայացավ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի ուղեկցությամբ:
«Դրական եմ գնահատում Համլետ Հովհաննիսյանի այս քայլը», - ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով. - «Կարծում եմ, իշխանությունները այնքան ողջախոհություն կունենան, որ նրա նկատմամբ կալանք չեն կիրառի, այլ ազատություն մեջ կլինի մինչեւ դատավարությունը, եւ դատավարության ընթացքում կարդարացվի: Իսկ առավել ճիշտը կլիներ, եթե մեղադրանքը ընդհանրապես հանվեր»:
«Արցախի հերոսը պետք է ազատության մեջ լինի եւ ոչ թե կալանքի տակ», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը:
Համլետ Հովհաննիսյանի շահերը դատարանում ներկայացնելու իր մյուս որդին՝ փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
«Որոշակի իրավական պահը պետք է պահենք դատարաններում, որպեսզի մինչեւ Եվրադատարանի հիմք ունենանք բողոքարկելու: Թե չէ՝ ակնկալիքներ չկան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:
Գիվի Հովհաննիսյանը ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ իր հորը Մալաթիայի ոստիկանության բաժնից տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Համլետ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվելու:
Այսպիսիով, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվողներից մնացին երկուսը՝ Վիրաբ Մանուկյանը, ով նույնպես մեղադրվում է 225-րդ հոդվածի առաջին մասով, եւ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ով արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում մինչեւ հուլիսի 31-ը:Հայաստանի իրավապահ մարմիններին ներկայանալ: