Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառագություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը չորեքշաբթի օրը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում այցելել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին` արձանագրելով, որ վերջինիս «անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ»:
«Նրա առողջական վիճակը շատ ծանր է, նրան անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը: - «Այն, ինչ ես այսօր տեսա, մարդկային առումով բացարձակ անընդունելի է, որովհետեւ Արման Բաբաջանյանի տեսողության դաշտը մեկ աչքը 35 տոկոսով է նվազել, մյուս աչքը՝ 40 տոկոսով: Ուռուցքը, որ կա իր գլխուղեղում, արդեն ազդում է նաեւ շարժողական կենտրոնների վրա»:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը օրերս «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Արման Բաբաջանյանը հունիսի 30-ին դիմում է ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով չքննարկել իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը հիմնարկի վարչական հանձնաժողովի կողմից։ Իսկ հուլիսի 27-ին, Արման Բաբաջանյանը մեկ այլ դիմումով հրաժարվել է իր նախորդ դիմումից եւ խնդրել է ընթացիկ ամսում լսել իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը։
«Հանձնաժողովը հարցը քննարկելու է օգոստոսի երկրորդ կեսին, եւ այդ գործընթացը կարող է երկար տեւել. գործնականում այն կհամընկնի Արման Բաբաջանյանին օրենքով ազատ արձակման հետ, մինչդեռ լրագրողի առողջական վիճակը վատթարանում է օր-օրի, եւ նրան անհրաժեշտ է անհապաղ վիրահատել», - ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ պնդեց, թե Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ ներման հրամանագիր արձակի, որովհետեւ «Բաբաջանյանին անհապաղ վիրահատություն է պետք»:
Ավելի ուշ տարածվեց Արմեն Մարտիրոսյանի նամակը նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է. - «Կարեւորելով մեր երկրի ստանձնած շատ պարտավորություններ` էլ առավել եմ կարեւորում մեր երկրի ներսում հանդուրժողականության, մեծահոգության եւ արդարամտության դրսեւորումները։ Անարդար է, երբ քրեական հանցագործը, ով մայրաքաղաք Երեւանում մահվան հանգեցնող «ճակատամարտ» է իրականացնում, ազատազրկվում է շատ ավելի նվազ ժամկետով, քան երիտասարդ լրագրողը, որին վերագրվում է ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու արարք»:
«Հայցում եմ Ձեր միջամտությունը եւ ակնկալում, որ նախագահական ձեր լիազորությունների շրջանակում ազատություն կշնորհեք Արման Բաբաջանյանին», - Սերժ Սարգսյանին ուղղված նամակը եզրափակում է Մարտիրոսյանը։
Պարտադիր զինծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի պատժաժամկետը լրանում է այս տարվա սեպտեմբերի 16-ին։