Երկու տարի տեւած ուսումնասիրությունների արդյունքում, երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում ձերբակալվել է Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը:
Նորայր Ղալումյանը Լոս Անջելեսում հյուպատոս է եղել 1999-2003 թվականներին:
Նախկին հյուպատոսը եւ եւս 4 անձինք մեղադրվում են իմիգրանտներին կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ:
Ըստ ամերիկյան Ներգաղթային եւ մաքսային ծառայության պաշտոնյաների` Ղալումյանը եւ մյուսները մեղադրվում են վտարման ենթակա իմիգրանտներին նամակներ վաճառելու մեջ, որոնցում ասված էր, թե Հայաստանը ճամփորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց: Այդ նամակները խոչընդոտել են, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը իմիգրանտներին ետ ուղարկի Հայաստան:
Ներգաղթային եւ մաքսային ծառայության խոսնակ Վիրջինիա Քայսի խոսքերով` վաճառվել է նման շուրջ երկու տասնյակ նամակ, յուրաքանչյուրը` 35 հազար դոլարով:
Ղալումյանը եւ մյուսները մեղադրվում են Ներգաղթային եւ մաքսային ծառայության գործավարությունը խոչընդոտելու մեջ, ինչի համար սահմանված ամենախիստ պատիժը 5 տարվա ազատազրկումն է:
Նորայր Ղալումյանը 52 տարեկան է, բնակվում է Բըրբանքում: Մյուս ձերբակալվածներն են` Գլենդեյլի 54-ամյա բնակիչ, հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանը, ներգաղթի հարցերով փաստաբան 41-ամյա Մարգարիտա Մկրտչյանը` նույնպես Գլենդեյլից, 36-ամյա Օգանես Նարդոսը` Վալենսիայից, եւ Գլենդեյլի 47-ամյա բնակիչ Էլվիս Մադաթյանը:
Ամերիկյան պատկան մարմինների վկայությամբ` կեղծ փաստաթղթեր ստացած քաղաքացիների մի մասը մեղադրվում են քրեական հանցագործությունների համար:
«Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ` Լոս Անջելեսում Հայաստանի գործող հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը ասել է, թե ցնցված է կատարվածից:
Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ լուրը ճշտվում է, եւ հավելյալ տեղեկատվություն կհաղորդեն ավելի ուշ:
Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության աշխատակից Սահակ Սարգսյանը, ինչպես նաեւ ամերիկահայ լրագրող, հրապարակախոս Օշին Քեշիշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հաստատեցին ձերբակալության փաստը:
Ավելի ուշ տեղեկատվություն ստացվեց, որ Ղալումյանին եւ նրա հետ ձերբակալված անձանցից եւս երեքին` բոլորն էլ հյուպատոսության նախկին աշխատակիցներ, գրավով ազատ են արձակել: Ձերբակալվածներից մեկին, ով հյուպատոսության աշխատակից երբեւէ չի հանդիսացել, ազատ չեն արձակել նույնիսկ գրավով:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանին հասած տեղեկությունների` փաստաթղթերի կեղծման այս գործի հետաքննությամբ ամերիկացի իրավապահները զբաղվել են մի քանի տարի շարունակ: Կասկածյալների մերձավոր շրջապատ է ներդրվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ, ով պարբերաբար տեղեկատվություն է հաղորդել գործը հետաքննող քննիչներին: