Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հերքում է, թե Իրան կատարած իր այցելության ընթացքում` հուլիսի 25-ին այդ երկրի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Ռահիմ Քորբանիի հետ բանակցությունների ժամանակ ինքը քննարկել է Հայկական ատոմակայանին իրանական արտադրության միջուկային վառելիք մատակարարելու հարցը:
Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Արմավիրի մարզպետն ասաց, թե երկկողմ տնտեսական կապերին վերաբերող քննարկումների ժամանակ, երբ ինքը Քորբանիին ներկայացրել է Արմավիրի մարզի տնտեսական կարողությունները, ասել է նաեւ, որ մարզի տարածքում է գտնվում Հայկական ատոմակայանը` ՀԱԷԿ-ը, եւ ավելացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի կառուցել նոր ատոմակայան:
Ըստ Աշոտ Ղահրամանյանի, ի պատասխան իր այդ խոսքերի` Արեւմտյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Հայաստանին մատակարարել միջուկային վառելիք:
Ըստ Աշոտ Ղահրամանյանի, ի պատասխան իր այդ խոսքերի` Արեւմտյան Ատրպատականի նահանգապետը հայտարարել է, թե Իրանը պատրաստ է Հայաստանին մատակարարել միջուկային վառելիք: