Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին ներկա գտնվելու՝ Թուրքիայի հրավերը պատրաստ է ընդունել «միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում»։
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչի հետ ունեցած հանդիպումներից հետո, Հայաստանի եւ Սերբիայի նախագահները, ինչպես նախօրոք տեղեկացվել էր, հանդես եկան հայտարարությամբ։
Իր խոսքում Հայաստանի նախագահը անդրադարձավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին զարգացումներին։
Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. - «Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի Նախագահ պարոն Գյուլից։ Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար»։
Մանրամասնելով՝ Հայաստանի նախագահը հավելեց. - «Այսինքն, Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»:
Հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ վերլուծաբաններ վերջին շրջանում կարծիք են հայտնել, որ հայ-թուրքական հաշտեցման բանակցությունները ներկայումս սառեցված են։
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, սակայն, անցած ամիս հայտարարել էր, թե հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կանգ չի առել եւ նշել էր, որ մինչեւ երկու երկրների ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք հերթական հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին, պաշտոնական Անկարան դրական զարգացումներ է սպասում թուրք-հայկական հարաբերությունների կարգավորման առումով:
Սերժ Սարգսյանը նաեւ ներկայացրեց հայ եւ սերբ ժողովուրդների միջեւ դարեր շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունների մասին համառոտ ակնարկ, ապա լրագրողներին պատմեց իր եւ Բորիս Տադիչի միջեւ առանձնազրույցից որոշ մանրամասներ։
«Սերբիայի նախագահի հետ փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-սերբական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, կարծիքներ փոխանակեցինք միջազգային եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության վերաբերյալ», - ասաց Հայաստանի նախագահը։
Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային հակամարտություններին ու դրանց կարգավորմանն ուղղված գործընթացներին։ Սերժ Սարգսյանի փոխանցեց, որ երկու երկրների ոչ վաղ անցյալի փորձից ելնելով, հանգել են միեւնույն եզրակացության. - «Տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքների եւ նորմերի համաձայն։ Մենք համոզված ենք, որ չկան հակամարտությունները կարգավորող ունիվերսալ ձեւեր»։
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչն ընդգծեց երկու ժողովուրդների ճակատագրերի ընդհանրությունները։ Առանց որոշակիացնելու պատմական անցքերը՝ նախագահ Տադիչն ասաց, որ դարերի ընթացքում խոցվել է երկու ժողովուրդների արժանապատվությունը. - «Մենք պետք է ժամանակի ընթացքում կարողանանաք այդ խնդիրների լուծումները գտնել»։
Բարձր գնահատելով Կովկասում հայերի, իսկ Բալկաններում՝ սերբերի որդեգրած խաղաղ բանակցությունների սկզբունքը՝ Սերբիայի նախագահը վստահություն հայտնեց, որ միայն խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր երկարաժամկետ խաղաղության հասնել։
Սերբիան, ի դեպ, այն երկրներից է, որի ղեկավարներն ու պաշտոնյաները տարբեր առիթներով հակամարտություններին անդրադառնալիս հատուկ ընդգծել են, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Նման մի առիթով էլ 2007-ի հուլիսին նախագահ Բորիս Տադիչն ասել է, որ իր ղեկավարած երկիրը պաշտպանում եւ ճանաչում է այն երկրների տարածքային ամբողջականությունը՝ մասնավորապես, նշելով Ադրբեջանն ու Վրաստանը, որոնց համար Կոսովոյի անկախության հաստատումը կարող է նախադեպ դառնալ։
Իսկ 2008-ի մարտին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Lեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը, որի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական պատվիրակության կողմից։ Բանաձեւին օգտին քվեարկած երկրների թվում էր նաեւ Սերբիան։