Հայաստան է ժամանում Սերբիայի նախագահը

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչը, հաղորդում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից։

Հայաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա երկու նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այնուհետեւ Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար։

Երկօրյա այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսին։

Բորիս Տադիչին ուղեկցող պատվիրակության կազմում են Սերբիայի արտաքին գործերի, առեւտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ։

Վաղը Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից։