Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի

Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա անցկացրեցին ընդդիմության երիտասարդ ակտիվիստները՝ ի պաշտպանություն «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի։

Նրանք պահանջեցին ազատ արձակել Արման Բաբաջանյանին, ով առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։

Բողոքի ակցիան ավարտվեց երթով դեպի Սարյանի արձանի շրջակայք։