Թուրքիան ցանկանում է խաչ տեղադրել Աղթամարի հայկական եկեղեցում

«Մինչեւ Հայաստանի նախագահի այցը Թուրքիա, մենք ցանկանում ենք վերանորոգել հայկական Աղթամար եկեղեցին եւ այնտեղ խաչ տեղադրել», - Huriyyet-ի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի պետնախարար Էգեման Բախիշը։

«Ինչո՞ւ ոչ. Իսլամը հարգում է բոլոր մյուս կրոնները։ Եթե Եվրոպայում որեւէ արգելք չկա մզկիթների բացման հարցում, ինչո՞ւ մենք պետք է նման արգելքներ սահմանենք»,- հայտարարել է թուրք պաշտոնյան։

«Ավելին, դա կարող է աշխարհով մեկ սփռված հայերի համար զբոսաշրջային վայր դառնալ եւ զարգացնել տուրիզմը այս տարածաշրջանում»,- եզրափակել է Թուրքիայի պետնախարարը։