Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գնահատմամբ հայ-թուրքական հաշտեցման եւ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացներում վրա է հասել այնպիսի փուլ, երբ բոլոր կողմերը «ժողովում են մտքերը»։
«Հայ-թուրքական հաշտեցման բանակցությունները ղարաբաղյան կարգավորման գործընթացից առանձին են ընթանում», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ բացառիկ հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։
Միեւնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետի կարծիքով, այդ գործընթացներից մեկում տեղի ունեցող առաջընթացը դրական էներգիա է հաղորդում մյուսին եւ ավելի դյուրին դարձնում երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։
«Վաշինգտոնում մեր խնդիրն է հնարավորինս առաջ մղել այդ երկու գործընթացները՝ չմոռանալով, սակայն, որ դրանք առանձին գործընթացներ են», - ասել է Բրայզան։
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գնահատմամբ՝ այդ երկու գործընթացներն էլ դանդաղ են ընթանում։
«Բայց մի քանի ամիս առաջ հայ-թուրքական, իսկ մի քանի շաբաթ առաջ` LՂ-ի բանակցային գործընթացը առաջընթաց են արձանագրել։ Այդուհանդերձ, այն հարցերը, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում, շատ նուրբ են, եւ լինում է նաեւ փուլ, երբ բանակցությունները դանդաղում են», - պարզաբանել է դիվանագետը։
Երկու բանակցային գործընթացների պարագայում այժմ այնպիսի փուլ է, երբ, Բրայզայի խոսքով. - «Պետք է ժողովել մտքերը ռազմավարություն մշակելու եւ գործընթացը կրկին արագացնելու համար»։
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի կարծիքով, բանակցային այդ երկու գործընթացներում մասնակից երեք երկրներում էլ այժմ հենց դա է տեղի ունենում. ժողովում են մտքերը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս ամիս մտահոգություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ։
Հայաստանյան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եւ վերլուծաբաններ վերջին շրջանում կարծիք են հայտնել, որ հայ-թուրքական հաշտեցման բանակցությունները ներկայումս սառեցված են։