Թուրքիայում 200 իսլամիստներ են ձերբակալվել

Թուրքիայի ոստիկանությունը այսօր երկրի 23 նահանգներում միաժամանակ իրականացրած գործողությունների արդյունքում մոտ 200 մարդու է ձերբակալել, որոնք կասկածվում են «Հըզբ-ութ-Թահրիր» ապօրինի իսլամիստական կազմակերպությանը անդամակցելու մեջ:

«Անատոլիա» լրատվական գործակալության փոխանցմամբ` ոստիկանությունը առգրավել է մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատում են ձերբակալվածների կապը այդ կազմակերպության հետ:

«Հըզբ-ութ-Թահրիր» կազմակերպությունը, որը իր նպատակն է հռչակել մահմեդականների միավորումը գլոբալ իսլամիստական պետությունում, պնդում է, թե իր գործադրած միջոցները խաղաղ են:

Այդ կազմակերպության գործունեությունը արգելված է նաեւ ամբողջ Կենտրոնական Ասիայում: