Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չորեքշաբթի օրը հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ «մենք դա չենք ուզում հասկանալ»:
Բաբայանի խոսքով, առ այսօր ոչ մի միջազգային փաստաթղթով Ադրբեջանը պատերազմ չսկսելու պարտավորություն չի ստանձնել, եւ, օրինակ, միջնորդների վերջին առաջարկությանը (դիպուկահարաներին ետ քաշել շփման գծից) Բաքվի մերժողական արձագանքը, նույնպես վկայում է ռազմական գործողություններին նախապատրաստվելու ադրբեջանական կողմի մտադրության մասին։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, դժգոհելով բանակցային գործընթացից, ինչու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները վճռականորեն չեն հայտարարում, որ առանց իրենց, պաշտոնական Երեւանը իրավունք չունի բանակցություններ վարել հիմնախնդրի առնչությամբ, Սամվել Բաբայանը պատասխանեց. - «Արցախում չի կարող այսօրվա գործող իշխանությունը դեմ գնալ այսօրվա Հայաստանի իշխանություններին»:
Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի կարծիքով, Ստեփանակերտը պետք է այսօրվանից մասնակցի բանակցություններին, քանզի հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի համար այլեւս անիմաստ կլինի նստել բանակցությունների սեղանին՝ երբ արդեն համաձայնեցված կլինեն հակարամտության կարգավորման հիմնական սկզբունքները։
«Փաստաթուղթը գծվելուց հետո, այդ չափանիշներից դուրս Ղարաբաղը չի կարող բանակցել։ Դա ուղղակի վավերացում է կոչվում, ինչը կկրի ձեւական բնույթ։ Դա անընդունելի է», - ասաց Սամվել Բաբայանը: - «Ընդհանրապես Հայաստանը չպետք է մասնակցի: Հայաստանը պետք է լինի ոնց որ Թուրքիան՝ «մեծ պապա». իր մի հատվածն է այնտեղ, նրանց շահերը պաշտպանում է: Իսկ Հայաստանը ուղիղ կոնֆլիկտի կողմի չէ, որ մասնակցի»::
Խոսելով հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի մասին` Բաբայանը հայտարարեց, թե ինքը համոզված է, որ տեսանելի ապագայում հնարավոր չէ հիմնախնդրի շուրջ ինչ-որ համաձայնության հանգելը, քանի որ Բաքվի պահանջները չեն արտահայտում իրականությունը, եւ ավելացրեց. - «Այն, որ Հայաստանի իշխանությունները 7 շրջան զիջում են Ադրբեջանին, դա փաստ է… Բայց հարցն այն է, թե Ադրբեջանը բավարարվո՞ւմ է այդ 7-ով: Ոչ: 12-ն է ուզում՝ Ղարաբաղն էլ հետը»:
«Ես դեռ չեմ լսել, որ երկրագնդի վրա ապրող որեւէ ազգ հայտարարի, թե ինքը կամավոր կերպով հրաժարվում է իր տարածքներից։ Մենք մեր հասարակության մեջ քարոզել ենք, որ պետք է փոխզիջման գնալ, իսկ փոխզիջում ասելով ընդունում ենք, որ պետք է հողերը տանք։ Դա սխալ է, ու կապ չունի, թե ով է սկսել` Ռոբերը Քոչարյանը, Օսկանյանը, Սերժ Սարգսյանը կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը», - շարունակեց նա` նշելով. - «Դա անընդունելի է. հաղթող կողմը ներկայանում է որպես պարտված: Ես որ նայում եմ հեռուստացույցով Ալիեւի նստելու ձեւը, իր պահվածքը, ինձ թվում է, որ մենք պարտվողն ենք, ինքը՝ հաղթողը»:
Սամվել Բաբայանը նաեւ անդրադարձավ հայ-թուրքական բանակցություններին` ասելով, թե այն բանից հետո, երբ Անկարան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը որպես նախապայման առաջ քաշեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համար, միջնորդները սկսեցին ակտիվորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղով:
«Իսկ երբ քաղաքական գործիչները հայտարարում են, որ Ղարաբաղի հարցը որեւիցե կապ չունի Թուրքիայի հետ, դրա հետ համամիտ չեմ՝ եթե մեղմ ասեմ», - հայտարարեց նա: