Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չորեքշաբթի օրը ամփոփում է իր այցը Ուկրաինա եւ ուղեւորվում է Վրաստան: Նախօրեին նա ավարտել է իր առանցքային հանդիպումները Կիեւում՝ առանձնազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի, վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի, ընդդիմության ղեկավարներից՝ Վիկտոր Յանուկովիչի, Արսենի Յացենյուկի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի լրատվական ծառայության աշխատակից Բրայան Ուիթմորը, ով լուսաբանում է ԱՄՆ-ի փոխնախագահի այցը, տեղեկացնում է, որ չորեքշաբթի օրը Կիեւում նախատեսված է Բայդենի ելույթը, այնուհետեւ նա մեկնելու է Թբիլիսի, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ինչպես Վրաստանի իշխանության, այնպես էլ ընդդիմության հետ:
Ուկրաինայում Ջոզեֆ Բայդենը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները նախկինի պես աջակցում է այս երկրին եւ սատարում ՆԱՏՕ-ի անդամ դառնալու նրա ձգտումները:
Թե’ Ուկրաինան եւ թե’ Վրաստանը մտավախություն ունեին, որ իրենց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ հնարավոր է սառչեն` ԱՄՆ - Ռուսաստան հարաբերությունների ջերմացման ֆոնին:
Այդ մտավախությունները սրվեցին հատկապես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` երկու շաբաթ առաջ Մոսկվա կատարած այցից հետո, որով, փաստորեն, Օբաման հաստատեց ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք նկատելիորեն լարված էին ռուս - վրացական օգոստոսյան պատերազմից հետո:
«Վրաստան Միացյալ Նահանգների փոխնախագահը մեկնում է նույն ուղերձով, սակայն բացի ԱՄՆ-ի աջակցությունը հայտնելուց` Բայդենը կօգտագործի իր այցը, որպեսզի ժողովրդավարական ավելի նկատելի բարեփոխումներ պահանջի երկու երկրներից էլ», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի լրատվական ծառայության թղթակից Բրայան Ուիթմորը:
Բայդենի այցից առաջ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մի քանի առաջարկներ է արել ընդդիմությանը, որոնք պետք է որ բարձրացնեն երկրի քաղաքական կյանքում ընդդիմության մասնակցության աստիճանը: Ըստ վերլուծաբանների` այդ առաջարկությունները նա արել է, որպեսզի մեղմի իր հասցեին հնչող քննադատությունները: Վրաց ընդդիմադիրները մեղադրում են Սահակաշվիլիին ժողովրդավարության սկզբունքներով չառաջնորդվելու, իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու համար եւ պահանջում են նրա հրաժարականը:
Կփոխի՞ արդյոք նախագահ Սահակաշվիլիի այս քայլը Թբիլիսիում ԱՄՆ-ի փոխնախագահի կատարելիք հայտարարությունների տրամադրությունը, - այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ասաց. - «Կարծում եմ, այդ հարցի պատասխանը կստանանք, երբ փոխնախագահ Բայդենը ժամանի Վրաստան: Ամենայն հավանականությամբ, Բայդենը կողջունի Սահակաշվիլիի առաջարկած փոփոխությունները, սակայն նրա ուղերձը, կարծում եմ, նույնն է լինելու ՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել: Կարծում եմ նաեւ, որ այս ամենը տեղի է ունենալու ոչ թե հրապարակայնորեն, այլ փակ դռների հետեւում»:
Բայդենի այցին ընդառաջ` Վրաստանի ընդդիմության ղեկավարներից Նինո Բուրջանաձեն հոդված է հրապարակել բրիտանական Guardian պարբերականում, որտեղ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը կարծիք է հայտնում, որ միայն ԱՄՆ-ի խիստ վերաբերմունքը նախագահ Սահակաշվիլիի նկատմամբ կարող է Վրաստանը վերադարձնել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը անդամագրվելու ուղի: