ԱՄՆ-ի փոխնախագահը սկսում է քառօրյա այցը Ուկրաինա եւ Վրաստան

Երկուշաբթի օրը Վրաստան եւ Ուկրաինա իր քառօրյա այցն է սկսում Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:

Նրա առաջին կանգառը այցելության ընթացքում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւն է:

Ինչպես տեղեկացնում են Բայդենի գրասենյակից, փոխնախագահի այցի նպատակը այդ երկու երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն է: