ՙՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց կա՚, - ըստ Trend գործակալության, երկուշաբթի Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
ՙՍեպտեմբերին համանախագահները կայցելեն տարածաշրջան, որպեսզի նախապատրաստեն Մոսկվայում երկու նախագահների միջեւ հնարավոր հանդիպումը: Ես զգում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ որոշակի առաջընթաց կա՚, - ասել է Էլմար Մամեդյարովը եւ ընդգծել. - ՙՄոսկվայում երկու նախագահների միջեւ կայացած հանդիպումից հետո ինչ-ինչ հույսեր ի հայտ եկան՚:
ՙԵրբ ես ասում եմ, որ կարգավորման գործընթացն ակտիվացել է, նախ եւ առաջ նկատի ունեմ այդ գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը՚, - պարզաբանել է Մամեդյարովը:
ՙՀամաձայնության որոշ սկզբունքներ հրապարակվել են, եւ աշխատանքը դրանց շուրջ շարունակվում է՚, - ասել է Էլմար Մամեդյարովը` մանրամասնելով. - ՙՀայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, որից հետո կբարձրացվի փախստականների վերադարձի հարցը՚:
Ադրբեջանցի արտգործնախարարի խոսքով, անհրաժեշտ է աշխատանք տանել հողերի վերադարձի եւ ենթակառուցվածքների վերականգման ուղղությամբ, ինչի համար լուրջ դրամական միջոցներ են անհրաժեշտ: Այդ խնդիրը, Մամեդյարովի փոխանցմամբ, հավանաբար կքննարկվի Եվրամիության հետ:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` թվով վեցերորդ հանդիպումը ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ տեղի ունեցավ Մոսկվայում հուլիսի 17-ին: Հաջորդ օրը երկու առաջնորդների բանակցություններին միացավ նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: