Իրանի պահպանողականները ընդդիմանում են առաջին փոխնախագահի նշանակմանը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ նրա նոր փոխնախագահ Էսֆանդիեր Ռահիմ Մաշային
Իրանի պահպանողականները այսօր քննադատել են առաջին փոխնախագահի պաշտոնում Էսֆանդիեր Ռահիմ Մաշայիին նշանակելու` նախագահ Մահմուդ Ահմադինեջադի որոշումը:

Մի շարք պահպանողական գործիչներ նշել են, որ Մաշայիի նշանակումը հակասում է իրանցիների ցանկություններին եւ նպատակահարմար չէ:

Մաշային, ում դուստրը ամուսնացած է Ահմադինեջադի որդու հետ, անցած տարի խիստ քննադատության է արժանացել պահպանողականների կողմից, քանի որ ասել էր, թե Իրանը Իսրայելի ժողովրդի բարեկամն է: