Եվրամիության Եռյակի պատվիրակությունը կայցելի Հայաստան

Երկուշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, Հայաստան կժամանի Եվրոպական Միության Եռյակի պատվիրակությունը` Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդտի (Carl Bildt) գլխավորությամբ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հինգշաբթի օրվանից տարածաշրջանում գտնվող Եռյակի պատվիրակության կազմում են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Փիթեր Սեմնեբին, Եվրամիության նախորդ եւ հաջորդ նախագահող երկրների՝ Չեխիայի եւ Իսպանիայի դիվանագետները: