Ազգային ժողովի փոխնախագահ, Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը ողջունում է Հատուկ քննչական ծառայությունում հատուկ միջոցներ կիրառած ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը:
«Կարեւորը այն է, որ բավականին երկար ժամանակ հանձնաժողովը իր նիստերում արձանագրում էր այն փաստը, որ ամեն դեպքում «Չերյոմուխա – 7» հատուկ միջոց կիրառած ոստիկանների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի: Խնդիրը այն չէ, որ քրեական գործ հարուցելը նշանակում է, որ հանձնաժողովը գտնում է, որ նրանք մեղք են գործել: Հանձնաժողովն ասում է, որ պետք է քրեական գործ հարուցվի եւ առանձնահատուկ ուսումնասիրության առարկա դառնա», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սամվել Նիկոյանը:
Դիտարկմանը, որ Փաստահավաք խմբի հավաքած նյութերից հստակ երեւում է, որ առանց հրամանի ոչինչ չի կատարվել, որ «Չերյոմուխա - 7»-ը կիրառվել է միայն հրամանից հետո, եւ հարցին, թե ինչու է քրեական գործ հարուցվել միայն հատուկ միջոցներ կիրառողների նկատմամբ, Նիկոյանը պատասխանեց. - «Այս պահին իմ ուսումնասիրության արդյունքներով չեմ գտնում բավարար հիմքեր, որպեսզի եզրակացություն տամ՝ արդյո՞ք արժեր քրեական գործ հարուցել նաեւ հրաման տվողների նկատմամբ: Դա քննության ընթացքում կերեւա»:
Փաստահավաք խմբի երկու ընդդիմադիր անդամների հրապարակած զեկույցից պարզ երեւում է, որ հատուկ միջոց կիրառվել է վերադաս սպաների հրամանից հետո միայն:
«Ամեն մի կրակոցը ունեցել է հրաման: Հրամանները տրվել են կոնկրետ մարդկանց կողմից, դրանք եղել են բարձրաստիճան զինվորական ոստիկանության սպաներ՝ գնդի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալներ: Անունները նշված են զեկույցի մեջ, եւ ամեն մի կրակոցը, ոնց որ թե ունի իր «անձնագիրը», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը ասաց Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը՝ շարունակելով. - «Հրաման կատարողները՝ բոլորը, Փաստահավաք խմբում նշել էին, որ իրենք կատարել են կոնկրետ հրաման, եւ հրաման տվողները նույնպես Փաստահավաք խմբում ֆիքսել էին, որ, այո, իրենց հրամանների արդյունքում են եղել կրակոցներ: Մենք ունեցել ենք 3 զոհ եւ երեք վիրավոր «Չերյոմուխա - 7»-ի կիրառման արդյունքում»:
«Չերյոմուխա - 7» գազային նռնակ կիրառած ոստիկանության զորքերի ծառայողներից մեկը Փաստահավաք խմբին հստակ ասել էր, որ իրենից ցածր կոչում ունեցող որեւէ մեկը հրաման տալու իրավունք չուներ, ինքն էլ առանց հրամանի փամփուշտ արձակելու իրավունք չուներ։ Իսկ հրաման տվողն էլ պետք է հստակ հրահանգներ տա, թե ինչպես, որ փամփուշտով եւ որ ուղղությամբ պետք է կրակել։
Թե կոնկրետ որ տիպի գազային նռնակը պետք է վերցնեին, դա էլ հրամանատարն է որոշել։ Իսկ ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց հետ վերցրել էին «Չերյոմուխա-4» եւ «Չերյոմուխա - 7» տեսակի հատուկ միջոցներ։ Ընդ որում «Չերյոմուխա 4-»ը նախատեսված է օգտագործել բաց տարածքում զանգվածային անկարգությունների ժամանակ։
Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանի խոսքով, իրենց հրապարակած զեկույցում հստակ նշված է, որ «Չերյոմուխա-4»-ի կիրառման արդյունքում զոհեր չեն եղել, մինչդեռ «Չերյոմուխա-7»-ը, ըստ այդ պային իրենց ձեռքի տակ եղած կարգի, իրենք «իրավունք չուներին կիրառել բաց տարածքներում»:
«Դրանից ելնելով՝ մենք նշում ենք, որ հրամանները եղել են ապօրինի, եւ հրաման կատարողները, միաժամանակ, անցել էին դասընթացներ, եւ իրենք էլ գիտեին, որ «Չերյոմուխա - 7»-ը նախատեսված չէ բաց տարածքներում կիրառելու համար, եւ, ըստ էության, իրենք կատարել են ապօրինի հրամաններ: Եվ եթե այսօր մեղադրվում են հրաման կատարողները, նույնպես պետք է մեղադրվեին բոլոր կարգի հրաման տվողները», - հավելեց Անդրանիկ Քոչարյանը: