Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավի վթարի պատճառով զոհվածների հարազատները, ովքեր հինգշաբթի օրը հատուկ չվերթով մեկնել են Թեհրան: Տեղ հասնելուն պես նրանց ուղեկցել են Ղազվին, որտեղ կործանվել է օդանավը:
Ավիաաղետի ապակցությամբ Հայաստանում ստեղծված կառավարական հանձնաժողովի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, ավտոշարասյունում ներառվել է նաեւ Իրանում Վրաստանի դեսպանության ավտոմեքենան, որը փոխադրել է զոհված վրացի դիվանագետների հարազատներին:
Ավտոշարասյունը դեպքի վայր է հասել Երեւանի ժամանակով ժամը 20:30: Ավիավթարի հետեւանքով զոհվածների հարազատները ծաղիկներ են դրել դեպքի վայրում` ի հիշատակ զոհերի:
Վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների հայտնաբերված մասունքները եւ անձնական պարագաները արդեն տեղափոխվել են Թեհրան` ԴՆԹ-ի ուսումնասիրություններ կատարելու համար:
Հարազատներին հնարավորություն է տրվել աղետի վայրից սափորներով հող տեղափոխել հայրենիք:
Ուշ երեկոյան զոհվածների հարազատները վերադարձել են Թեհրան:
Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող` Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող «Տու-154» օդանավը վթարի է ենթարկվել հուլիսի 15-ին: Զոհվել են բոլոր 153 ուղեւորները եւ անձնակազմի 15 անդամները: Ըստ ճշտված ցուցակի` կործանված օդանավում 36 հայ է եղել, որոնցից 5-ը` Հայաստանի քաղաքացի: