Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ավելի քան երկու տասնյակ քաղաքական գործիչներ ու մտավորականներ նամակ են հղել Բարաք Օբամային` Միացյալ Նահանգների նախագահին կոչ անելով շարունակել աջակցությունը ժողովդրավարական բարեփոխումներին հետխորհրադյին Եվրոպայում:
ՙԴժվար է ասել`արդյո՞ք մենք այսօր կլինեինք ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ առանց Վաշինգտոնի տեսլականի եւ վարչակազմի աջակցության», - գրում են մերձբալթյան երկրների, Ռումինիայի, Չեխիայի, Սլովակիայի եւ Lեհաստանի նախկին նախագահներն ու արտգործնախարարները:
Վերջիններս մտահոգություն են հայտնում, թե այսօր` Սառը պատերազմի ավարտից քսան տարի անց, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներն այլեւս ամերիկյան արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում չեն:
ՙԺամանակ առ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե ամերիկյան քաղաքականությունն այնքան արդյունավետ էր, որ շատ ամերիկացի պաշտոնյաներ եզրակացրեցին, թե այս տարածաշրջանն արդեն կայուն է, եւ այսուհետ այդպես էլ կմնա, եւ որոշեցին անցնել ավելի կարեւոր ռազմավարական հարցերի՚, - գրում են հայտնի քաղաքական գործիչներն ու այդ մոտեցումը «վաղաժամ» որակում:
ՙՄեր տարածաշրջանում ու անդրատլանտիկ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կատարյալ է. մեր տարածաշրջանի վրա ազդում են միջազգային տնտեսական ճգնաժամն ու արտաքին քաղաքականության ոլորտում կուտակվող ամպերը՚, - ասված է նամակում:
Անդրադառնալով անցած տարվա վրաց-ռուսական կարճատեւ պարետազմին` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պաշտոնաթող առաջնորդները գրում են. - «Մեր տարածաշրջանի բազմաթիվ երկրներ մտահոգված էին` տեսնելով Հյուսիս-ատլանտյան դաշինքի հանգիստ պահվածքը այն դեպքում, երբ Ռուսաստանը խախտում էր միջազգային համաձայնագրերը՚:
Միացյալ նահանգների նախագահին հասցեագրած նամակում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի պաշտոնաթող առաջնորդները նաեւ հորդորում են ամրապնդել ու զարգացնել Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համագործակցությունը:
«Անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը տանդեմ ձեւավորեն եւ միասնական դիրքորոշում ունենան ոչ միայն Ռուսաստանի, այլեւ մի շարք այլ ռազմավարական մարտահրավերների վերաբերյալ՚, - ասված է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ավելի քան երկու տասնյակ քաղաքական գործիչների ու մտավորականների նամակում: