Թեհրան - Երեւան չվերթն իրականացնող «Տու-154» օդանավի աղետի հետեւանքով զոհված յուրաքանչյուր ուղեւորի ընտանիք 32 հազար եվրո փոխհատուցում կստանա, սակայն ինչ ժամկետներում` դեռ պարզ չէ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանում Caspian Airlines ավիաընկերության ներկայացուցչությունից Բելլա Գեւորգյանը:
«32 հազար եվրո յուրաքանչյուր ուղեւոր ապահովագրված է, եւ փոխհատուցում կտրամադրվի զոհվածների ընտանիքներին: Անկախ նրանից` որտեղի քաղաքացիներ են` բոլորը ստանալու են այդ փոխհատուցումը», - նշեց Բելլա Գեւորգյանը:
Հինգշաբթի կեսօրին մոտ ավիաաղետի զոհերի հարազատները հատուկ չվերթով կմեկնեն Թեհրան:
«Առայժմ կազմակերպվում է թռիչք, լինելու է Երեւան - Թեհրան թռիչքը, կատարելու է Mahan Air ավիաընկերությունը, ցանկացողներին, հարազատներին կտեղափոխեն: Մենք տոմսերի ձեւակերպումներն ենք անում, հարազատներին ենք գրանցում, ինֆորմացիա ենք տալիս` ինչ պիտի արվի, հյուրանոցներն ենք Թեհրանում ապահովում, բայց առայժմ այդ [աղետի] տարածք արգելված է` չեն կարող մեկնել ուղեւորները տարածք», - ասաց Բելլա Գեւորգյանը:
«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տեղեկություններով` ավիավթարի զոհերի հարազատները աղետի վայր են մեկնելու ուրբաթ օրը: