Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անցած հինգշաբթի օրը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի` հեռուստատեսությամբ հեռարձակված նիստում, հավաստիացրել է, որ ռուսների կողմից նոր գրոհի սպառնալիք այլեւս չկա:
«Մոտ ապագայի համար նրանց նախատեսած բոլոր ագրեսիվ ծրագրերը ձախողվել են, դրանում կասկած չկա: Վրաստանի ղեկավարությունը հստակ համոզված է, որ այս ամառ պատերազմ չի լինի»,- ասել է նախագահը:
Ի՞նչն է Մոսկվայի դավերի մասին վերջին շրջանում զօրուգիշեր ահազանգող նախագահին համոզել, որ 2008-ի օգոստոսյան պատերազմը չի կրկնվի: «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը մի բարձրաստիճան պաշտոնյայից, ով խնդրել է չհրապարակել իր անունը, երեկ երեկոյան տեղեկացել է, որ վրաց-ռուսական հակամարտության թեման քննարկվել է Մոսկվայում՝ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարաք Օբամայի հուլիսի 6-ի հանդիպման ընթացքում:
Ըստ վրաց պաշտոնյայի, Օբաման Մեդվեդեւին կոչ է արել ձեռնպահ մնալ Վրաստանի նկատմամբ որեւէ նոր գործողությունից` ակնարկելով, թե, հակառակ դեպքում «ծանր հետեւանքներ» կլինեն:
Այդուհանդերձ, Ռուսաստանը չի վերանայել Վրաստանի հարցում մեկ տարի առաջ որդեգրած կոշտ դիրքորոշումը: Երեկ Դմիտրի Մեդվեդեւն անսպասելի այց է կատարել Ցխինվալի, որտեղ Հարավային Օսիայի նախագահին ասել է, թե ուրախ է դրամատիկ զարգացումների արդյունքում ծնված նոր երկիր, նոր պետություն՝ Հարավային Օսիա այցելելու հրավերի համար:
Վրաստանի ղեկավարը Մեդվեդեւի Ցխինվալի կատարած այցի մասին տեղեկացել է Անկարայում, ու մեկնել էր «Նաբուկոյի» պայմանագրի ստորագրման առիթով:
«Մեդվեդեւը Ցխինվալի էր մեկնել՝ հանդիպելու մի անլվա մարդասպանի եւ կաշառակեր հանցագործի: Սա Ռուսաստանի դիվանագիտության պատմության ամենախայտառակ էջն է», - ակնարկելով Մեդվեդեւ-Կոկոյտի հանդիպումը, ասել է Սահակաշվիլին:
Այսօր Բաթումիում խարիսխ է գցել «USS Stout» ականակիրը, որին վրացիները դիմավորել են գինով, երգ ու պարով:
Ռազմանավի հրամանատար Մարք Օդերլին ասել է, որ վաղը մեկնարկում են վրաց-ամերիկյան ծովային զորավարժություններ, որոնք վկայում են համատեղ ջանքերով ծովային անվտանգությանը նպաստելու երկու երկրների վճռականության մասին:
Զորավարժությունները տեղի են ունենալու Վրաստանի տարածքային ջրերում` Աբխազիայի մոտակայքում: