Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. որ ՀՀԿ-ն ողջունում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, քանի որ, ըստ Շարմազանովի՝ նրանք [նախագահները] «հնարավորություն են տեսնում Լեռնային Ղարաբաղի իրավական անկախության համար»:
Շարմազանովը հրաժարվեց կանխատեսել, թե արդյո՞ք հուլիսի 17-ին Մոսկվայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ բանակցությունների արդյունքում կստորագրվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագիրը, բայց համոզված է, որ Հայաստանում 1998 թվականի կրկնություն՝ նախագահի հրաժարական հնարավոր չէ:
«Հայաստանում չի կարող լինել նախագահի հրաժարական», - հայտարարեց նա՝ փաստակելով. - «Ի տարբերություն շատ մարդկանց, Սերժ Սարգսյանը քաղաքական այն գործիչն է, որի համար պատասխանատվությունը քաղաքական կատեգորիա է, եւ նա ավարտին կհասցնի իր թիմի հետ այն խոստումները, որ տվել է իր ժողովրդին: Սա մեկ: Երկրորդը, դրա համար պետք է լինել պատճառներ, իսկ դրա համար պատճառ չկա: Ընդհակառակը՝ Սերժ Սարգսյանի վարկանիշը գնալով աճում է»:
Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, իշխանությունները, դրական արձագանքելով երեք նախագահների հայտարարությանը, ստիպված են քայլեր կատարել «ոչ հայանպաստ եւ վտանգավոր» Մադրիդյան սկզբունքները կյանքի կոչելու ուղղությամբ:
Մարտիրոսյանի խոսքով, նման իրավիճակում Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ, թեեւ «ընտրություն կատարելու հնարավորություն ունի». - «Ստորագրի, Նոբելյան մրցանակ ստանա, բայց հայ ժողովրդի կողմից միանշանակ ոչ ընկալելի լինի այդ առումով, թե՞ չստորագրի, ժողովրդի կողմից իր քայլը ընկալելի լինի, եւ որոշակի առումով գոնե մարտի 1-ից հետո ազգային դաշտում ինչ-որ դրական քայլ կատարած լինելու այդ պատմական գնահատականին արժանանա: Տեսնենք»: