Հովվապետական այցով հուլիսի 4-ին Թուրքիա մեկնած Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլին երկուշաբթի օրը Անկարայում ընդունել են Թուրքիայի բարձրաստիճան մահմեդական առաջնորդ Ալի Բարդաքօղլուն եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Անկարայում Ռուսաստանի հոգեւոր առաջնորդն ի շարս այլ հարցերի արծարծել է նաեւ Ստամբուլի մոտակայքում գտնվող հույն ուղղափառների հոգեւոր ճեմարանը վերաբացելու թեման, ասելով, որ դա կարեւոր քայլ կհանդիսանար Թուրքիայում կրոնական ազատությունների եւ փոքրամասնությունների իրավունքներն ապահովելու ուղղությամբ:
«Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հունական ճեմարանը, որտեղ ուսանել են Հույն ուղղափառ եկեղեցու մեծ թվով սպասավորներ, փակվել է 1971 թվականին, երբ Թուրքիայում ընդունել են օրենք, ըստ որի կրոնական եւ զինվորական կրթությունն անցել է պետության հսկողության ներքո:
Պատրիարք Կիրիլն ասել է, որ վարչապետ Էրդողանը իր հետ զրույցում ճեմարանի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել: Մինչդեռ, ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունեյը վերջերս ասել է, թե Անկարան պատրաստ է ընդունել այդ կրթական հաստատությունը վերաբացելու մասին Եվրամիության պահանջը:
Անցած շաբաթ օրը պատրիարք Կիրիլը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի գլխավոր տաճարում՝ Սուրբ Գեորգիի եկեղեցում մատուցել է պատարագ, որին մասնակցել են հույն եւ ռուս ուղղափառ եկեղեցիների սպասավորները: Երեկոյան նա այցելել է Սուրբ Սոֆիայի տաճար, որը ժամանակին եղել է քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից մեկը, 1453 թվականին դարձել է մզկիթ, իսկ ներկայումս վերածված է թանգարանի, որտեղ Թուրքիայի իշխանությունների կարգադրությամբ խստորեն արգելված են ժամերգություններն ու աղոթքները:
Կիրակի օրը պատրիարք Կիրիլը Ստամբուլում ասել է, որ ռուս - թուրքական հարաբերություններում անպայման պետք է տեղ ունենա նաեւ քրիստոնեական - մահմեդական երկխոսությունը:
Երկուշաբթի երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդն ավարտել է Թուրքիա կատարած այցը եւ վերադարձել Մոսկվա: