Օբաման եւ Գյուլը քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդիրը

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Օբամայի`Ռուսաստան կատարելիք այցի նախօրեին հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

Ադրբեջանական APA գործակալությունը փոխանցում է նաեւ, որ Գյուլը ամերիկացի գործընկերոջը տեղեկացրել է հայ - թուրքական հարաբերությունների մասին: