Իրանը հայտարարում է ձերբակալվածների մեծ մասին ազատ արձակելու մասին

Կիրակի օրը Իրանում ազատ է արձակվել «Վաշինգտոն փոստ» թերթի` ծագումով հույն, Մեծ Բրիտանիայի քաղաքացի լրագրողը, ով ձերբակալվել էր հետընտրական հուզումների պատճառով:

Նույն օրը Իրանի իշխանությունները հայտարարել են, թե զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվածների մեծ մասին ազատ են արձակել:

Թեհրանի ոստիկանության պետը ասել է, թե 1032 ձերբակալվածների երկու երրորդը ազատ է արձակվել` մի մասին մեղադրանք չի առաջադրվել, մի մասը ազատ է արձակվել գրավի դիմաց: