Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջնորդությամբ ստանալով երկու երկրների Նախագահների աջակցությունը` հայ եւ ադրբեջանցի պատգամավորների եւ մտավորականների խումբը հուլիսի 3-ին մեկօրյա համատեղ այց կատարեց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով:
Ադրբեջանական պատվիրակությունը, որի կազմում էին Միլի մեջլիսի պատգամավորներ Հասիմ Մոլլազադեն եւ Ռոֆշան Ռզաեւը, լրագրողներ, մտավորականներ, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլու եւ Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղ ժամանեց Բաքվից՝ սահմանը հատելով Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղի մոտակայքից։
Ստեփանակերտում նրանց միացան նաեւ հայկական պատվիրակության անդամները՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Մխիթար Մնացականյանը, լրագրողներ, մտավորականներ։
Ղարաբաղյան պատերազմից հետո սա Բյուլ-բյուլ օղլու երկրորդ այցն է Լեռնային Ղարաբաղ։ Անցած անգամ նրա գլխավորած ադրբեջանական պատվիրակությունը Ստեփանակերտ էր ժամանել Աղդամի ճանապարհով։
«Մարդկանց միջեւ փոխհարաբերություններ ստեղծելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ», - Ստեփանակերտում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայ եւ ադրբեջանցի պատգամավորների, մտավորականների խմբի այցելության նպատակը այսպես պարզաբանեց Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-բյուլ օղլուն։
Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի պատգամավորների, տեղի մտավորականների հետ ունեցած հանդիպումներից հետո պատվիրակությունը մեկնել է Շուշի, այցելել Բյուլ-բյուլ օղլուի հայրական տունը։
Ղարաբաղից պատվիրակությունը ուղղաթիռով ժամանել է Երեւան, որտեղ նրանց ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրերին՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստան է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը եւ երկու ժողովուրդների միջեւ փոխըմբռնման հասնելու ձգտումը:
«Ցավոք, մեր տարածաշրջանը հարուստ է չլուծված խնդիրներով եւ միայն փոխադարձ վստահության, համագործակցության մթնոլորտը կարող է մեզ թույլ տալ մեր ազգերի համար լավ ապագայի հույս ունենալ: Հենց այս համատեքստում ենք մենք ընկալել մեր դեսպանների նախաձեռնությունը եւ ողջունել ենք այս ձեռնարկի անցկացումը», - ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանին հյուրընկալվելուց հետո խումբը մեկնել է Բաքու եւ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:
Ադրբեջանական Day.az-ի փոխանցմամբ, Ալիեւը, ընդունելով հայ-ադրբեջանական պատվիրակությանը, հերթական անգամ վերաշարադրել է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, շեշտելով, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միմիայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության շրջանակներում։
Հայկական պատվիրակության անդամներից՝ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նախաձեռնությունը ընդհանուր առմամբ դրական գնահատեց։
«Թե՜ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, եւ թե՜ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը անկեղծորեն տրամադրված են շուտ հանգուցալուծել այդ խնդիրը։ Ուրիշ հարց, որ երեքն էլ ունեն տարբեր մոտեցումներ, եւ ես նրանց ելույթներից չտեսա, որ վերջնականապես այդ հակասությունները հարթվել են»։