Հայաստանում է Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղան, ում այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ռիադ Նասսան Աղան Էդվարդ Նալբանդյանին է ներկայացրել Երեւանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները:
Հայաստանի արտգործնախարարը ասել է, որ հայ եւ սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ փոխադարձ համակրանքով, իսկ հունիսին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:
Սիրիայի մշակույթի նախարարն ընդգծել է մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացումը` որպես բարեկամական ջերմ հարաբերությունների եւս մեկ խորհրդանիշ:
Ռիադ Նասսան Աղան կարեւորել է Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում: