«Չքաղաքականացնելով մեր գործողությունը եւ հանդես գալով անհատապես` մեր լրատվամիջոցներից անկախ, հայտնում ենք մեր բողոքը խոսքի ազատությանը բռնացող ցանկացած գործողության դեմ եւ կոչ ենք անում ապահովել մարդու հիմնարար իրավունքները», - ասված է շուրջ 20 երիտասարդ լրագրողների տարածած հայտարարության մեջ:
Լրագրողները իրենց անհանգստությունն են հայտնում հետընտրական Իրանում կատարվող իրադարձությունների կապակցությամբ եւ դատապարտում են Իրանում լրագրողների նկատմամբ բռնություններն ու զանգվածային ձերբակալությունները:
«Իմ իրանցի ընկերները նույնիսկ իրենց անունները չեն կարողանում հրապարակել մեզ հաղորդագրություններ տալով: Մեր առաջնային նպատակը խոսքի ազատության հանդեպ բռնությունների դատապարտումը եւ անհանգստությունն է մեր ընկեր լրագրողների համար, որոնք բավականին վտանգավոր պայմաններում են գտնվում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մասնագիտությամբ արեւելագետ, անկախ լրագրող Թագուհի Թորոսյանը, ով հայտարարության նախաձեռնողներից է:
Լրագրողի խոսքով, «ամբողջովին վերահսկվող մամուլի եւ համացանցի պայմաններում» իրանցի գործընկերները արտաքին աշխարհին տեղեկություն են փոխանցում իրենց կյանքի գնով:
«Լրագրողներին բռնում են տարբեր պատճառներով: Հիմնականում մեղադրում են դավաճանության եւ լրտեսության մեջ», - նշեց Թագուհի Թորոսյանը: - «Սա շատ վտանգավոր նախադեպ է Հայաստանի համար, քանի որ Իրանը մեր հարեւան երկիրն է», - հավելեց լրագրողը:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, այժմ Իրանում ձերբակալված լրագրողների թիվը 59 է: Այդ ցուցանիշով Իրանը արդեն առաջ է անցել անգամ Չինաստանից ու Կուբայից: