Արթուր Աբրահամը պաշտպանեց տիտղոսը

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը Բեռլինում կայացած մրցամարտում պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով գերմանացի Մահիր Օրալին:

Դրանով իսկ, «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, Աբրահամը տարավ 30-րդ անընդմեջ հաղթանակը` 10-րդ անգամ անընդմեջ պաշտպանելով իր տիտղոսը:

Հայազգի բռնցքամարտիկը IBF վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել 2005 թվականի դեկտեմբերին:

Օրալը առաջին պարտությունը կրեց վերջին 19 մենամարտերում. նրա նախորդ պարտությունը գրանցվել էր 2004 թվականին: