Ահմեդ Խաթամին առաջարկում է կախաղան հանել ցույցերի կազմակերպիչներից մի քանիսին

Իրանի կրոնական առաջնորդներից այաթոլա Ահմեդ Խաթամին հանդես է եկել երկրում բողոքի ակցիաների մի քանի կազմակերպիչներին կախաղան հանելու առաջարկով։

Այս առաջարկը այաթոլան հնչեցրել է կրոնական քարոզի ժամանակ, որը հեռուստաընկերությունների ուղիղ եթերում հեռարձակվել է ամբողջ երկրով։

Իրանի իշխանությունները շարունակում են ճնշել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներից դժգոհ քաղաքացիների բողոքի ակցիաները։