Երեւանում ուրբաթ օրը միջազգային փորձագետների մասնակցությամբ կայացած քննարկումը նվիրված էր Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրին եւ տարածաշրջանում դրա ազդեցության դրսեւորումներին:
Ըստ Երեւանի պետական համալսարանի Քաղաքակրթական ու մշակութային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանի Եվրոպական Միության ռազմավարությունը միտված է ժամանակի ընթացքում հետխորհրդային երկրներում հասնել էլիտաների փոփոխությանը, ինչն էլ նշանակում է, թե նպատակ կա այդ պետություններում կրճատել Ռուսաստանի ազդեցությունը, քանի որ հետխորհրդային էլիտաները հենց այն գործիքն են, որոնց միջոցով Մոսկվան կարողանում է իր քաղաքականությունն առաջ տանել նախկին ԽՍՀՄ-ի տարածքում։
Հովհաննիսյանի ներկայացմամբ, սա է այն հիմնական պատճառը, որ Ռուսաստանում բացասաբար են ընդունում Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագիրը. - «Այն միջոցները, որոնք Եվրամիությունն օգտագործում է դրա համար, դրանք Ռուսաստանի իշխանությունների կողմից ընկալվում են որպես վտանգավոր, որովհետեւ դրանք կարծես ուղղված են հետխորհրդայնականության դեմ»:
Մինչդեռ եվրոպացիները շարունակում են պնդել, թե իրենց համար անհասկանալի է Մոսկվայի այդ դիրքորոշումը եւ որ «Արեւելյան գործընկերություն»-ը համագործակցության լրացուցիչ հնարավորություն է ստեղծում նաեւ Ռուսաստանի համար։ Գերմանական Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամի հարավկովկասյան բաժնի տնօրեն Իրիս Կեմպեն անգամ ավելացրեց, թե «Արեւելյան գործընկերությունը» բխում է հենց Ռուսաստանի շահերից. - «Որովհետեւ Ռուսաստանի ու Եվրամիության համար ժողովրդավարական հարեւանության ստեղծումը հնարավորություն կտա երկուսին էլ ապրել ավելի ապահով միջավայրում, եւ սա քաղաքական, հասարակական ու տնտեսական համագործակցության լավ դաշտ է։ Ուստի, Ռուսաստանը պետք է օգտվի «Արեւելյան գործընկերության» ստեղծած հնարավորությունից: Այն ուղղված չէ նրա դեմ»։
Ինչ են ուզում եվրոպացիները` պարզ է, ինչ չեն ուզում ռուսները, կարծես թե՝ նույնպես պարզ է։ Սակայն ի՞նչ է հարկավոր մեզ` «Արեւելյան գործընկերության» մեջ ներգրավված երկրներիս։
Քննարկման մասնակցիներից Թբիլիսիում գործող Սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գիա Ժորժիլիանին համարում է, որ, մասնավորապես, հարավկովկասյան պետությունները Եվրամիության այդ նախաձեռնությունից կարող են կարեւոր մի քանի բան վերցնել. - «Հասկանալ, թե ինչ բան է հարեւանություն եվրոպական ձեւով, հասկանալ, թե ինչ բան է ապագային միտված քաղաքականություն կառուցելը, հասկանալ, թե ինչ բան է ինքնազարգացում ապրելը, հասկանալ, թե ինչ բան է որոշումներ կայացնելը որպես երկիր. որոշումը ստանալ ոչ թե առանձին ղեկավարների կողմից, այլ այն կայացնել բոլոր քաղաքացիներով»։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նույնպես հույս ունեն «Արեւելյան գործընկերության» օգնությամբ դրական լուրջ փոփոխություններ ապահովել երկրի հասարակական, քաղաքական եւ անգամ տնտեսական կյանքում։ Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով, Եվրամիության այս նոր` համալիր նախաձեռնությունը այսօրվա Հայաստանի համար նախեւառաջ բացում է այլ հնարավորություն։
Եվրամիության «Արեւելյան գործընկություն» ծրագրում, որի մեկնարկը տրվել է անցած մայիսի սկզբին Պրահայում կայացած գագաթնաժողովում, ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան եւ Բելառուսը: