Հայաստանի վարչապետը հանդիպեց Վրաստանի նախագահի հետ

Այսօր Երեւանում` Վրաստանի նախագահի կեցավայրում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության խորացմանը, զբոսաշրջության, կրթամշակութային կապերին առնչվող հարցեր:

Նշվել է, որ տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստի երկու հարեւան երկրների տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների նվազեցմանը:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, բեռնափոխադրումների իրականացմանը, մաքսային մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: