Վերջերս լույս է տեսել թուրք անվանի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի «Ձյունը» վեպի հայերեն թարգմանությունը: Հրատարակությունն իրականացրել է «Համազգային» կրթամշակությանի միությունը: Թարգմանիչը Հակոբ Սողոմոնյանն է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ի պատասխան հարցին, թե պատրաստվում է թարգմանել նաեւ գրողի այլ գործեր, Հակոբ Սողոմոնյանը, ով «Ձյունը» թարգմանել է անձնական նախաձեռնությամբ, համոզմունք հայտնեց, որ Փամուկի ստեղծագործությունների թարգմանությունը պետք է նախաձեռնի գրական որեւէ կազմակերպություն. - «Օրինակ, Գրողների միությունը, Մշակույթի նախարարությունը, հրատարակիչները: Դա անձի խնդիր չէ, դա մշակութային հարց է»:
Սողոմոնյանի խոսքով, հայ ընթերցողի համար շատ հետաքրքիր կլինի «վեպի ճանաչողական նշանակությունը». - «Որովհետեւ գործողությունները տեղի են ունենում Կարսում մեր ժամանակներում՝ 20-րդ դարի վերջ – 21-րդ դարի սկիզբ, եւ այնպես հրաշալի է ներկայացված ժամանակակից Թուրքիան, ժամանակակից Թուրքիայի Արեւելյան Անատոլիա կոչված ծայրամասը, մարդկանց կյանքը, թշվառությունը, խնդիրները, Արեւելք – Արեւմուտք հակադրությունը, իսլամիստ – ժողովրդավար բախումը: Թուրք հասարակ մարդու կյանքը էնպես վարպետորեն է ներկայացված, էնպես կարող ենք ճանաչել Թուրքիան, որ ոչ մի վերլուծաբան, ոչ մի քաղաքական մեկնաբան, ոչ մի քաղաքական գործիչ այդպես չի կարող ներկայացնել»:
Այս վեպում առանձին հայկական կերպարներ, գործող անձինք չկան, բայց, թարգմանչի խոսքով, հայկական հետքը չէր կարող անմասն մնալ վեպից, նախեւառաջ այն պատճառով, որ գործողությունները տեղի են ունենում Կարսում, եւ Փամուկն էլ այն եզակի թուրք գրողներից է, ով երբեք չի լռել, հայտնի է Հայոց ցեղասպանության մասին իր տեսակետով՝ ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությումը:
Օրհան Փամուկը թուրք ազգայնականների ու թուրքական դատարանի հետապնդումներից կարողացավ խուսափել միջազգային լրատվամիջոցների, իրավապաշտպան կազմակերպությունների, աշխարհահռչակ գրողների՝ այդ թվում՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի եւ Ումբերտո Էկոյի, զորակցությամբ:
«Վեպը լի է հայերի մասին հիշատակումներով, Կարսի հայկական շինությունների նկարագրություններով: Կա անդրադարձ Ցեղասպանությանը, զգացվում է իր վերաբերմունքը հայության հանդեպ, բայց մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինքը ինչ է ասում իր ժողովրդի մասին: Թուրք ժողովրդի ինքնության խնդիրը Փամուկի բոլոր գործերում կա... Ինքը՝ Փակումը այդ հարցադրմանը պատասխանում է այսպես՝ պահպանիր ինքնությունդ: Այս այստեղ մենք Փամուկից սովորելու բան ունենք», - ասաց Հակոբ Սողոմոնյանը: