«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, առանց իշխանափոխության հնարավոր չէ իրականացնել այն նպատակները, որոնք խմբակցությունը առաջադրել է Հայ ազգային կոնգրեսին եւ Հայ հեղափոխական դաշնակցությանն ուղղված համագործակցության ուղերձում:
Երեքշաբթի տարածած ուղերձում «Ժառանգություն»-ը, որպես համագործակցության համապարփակ շրջանակի առանցքը կազմող նպատակներ առաջադրել է մարդու իրավունքների պաշտպանության եւ Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, քաղաքական ու տնտեսական համակարգերի արմատական հանրակարգային բարեփոխման, մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի բացահայտման, ԼՂՀ-ի անկախության ճանաչման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդիրները:
«Այս պահի դրությամբ Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտը եւ քաղաքական կյանքը հետ է զարգանում եւ որոշակի ժամանակ հետո ամբողջ դաշտը կմնա կրիմինալին, որովհետեւ գործընթացները, եւ հատկապես ընտրությունները, որպես քաղաքական գործընթացների բարձրակետ, գնալով կրիմինալացվում են, եւ քաղաքական պայքարը, գաղափարների համար պայքարը, տեսակետների համար պայքարը դուրս է գալիս: Կարծում եմ, սա այն գլխավոր նպատակն է, որի շուրջ կարելի է համագործակցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտիրոսյանը:
Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ուժերին համագործակցության 12 կետից բաղկացած բանաձեւ էր առաջարկել, որում, մասնավորապես, դրված էր արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման եւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջը:
«Ժառանգություն» կուսակցության ուղերձում, այնուհանդերձ, իշխանափոխության կամ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին խոսք չկա։ «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. - «Եթե մենք փորձենք համագործակցության եզրեր գտնել, բնականաբար առանց իշխանափոխության այդ նպատակները, որ մենք ունենք, չենք կարող իրականացնել: Մենք, ըստ էության, այդ 5 կետով այն առանցքային խնդիրներն ենք նշմարել, որի արդյունքում եւ փոփոխություններ կլինեն»:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը նաեւ անհիմն համարեց այն մեկնաբանությունները, թե կուսակցության տարածած այս հայտարարությունը կարող է լինել ընդդիմության հնարավոր համագործակցությունը ձախողելու եւ տապալելու նպատակով կատարվող քայլ:
«Սա ընդամենը տեսանկյունների մոտեցման խնդիր է: Եթե դու քո տեսակետն ես հայտնում: Նամանավանդ, եթե այդ քայլերի մեջ կարծես թե հակասություն էլ չկար: Վերջապես Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ սա աշխատանքային տարբերակ է, եւ մենք կարող ենք քննարկել: Խնդիր չեմ տեսնում», - ասաց Մարտիրոսյանը, - «եթե Դաշնակցությունը իր պլատֆորմը առաջադրի, մենք պետք է ասենք, որ Դաշնակցությունը տապալման ուղղված քայլե՞ր է անում: Ոչ: Կարծում եմ, ընդհակառակը, կողմերի դիրքորոշումները այդ ձեւով պետք է արտահայտվեն»:
«Ժառանգության», ՀԱԿ-ի եւ Դաշնակցության համագործակցության հնարավորությունը Արմեն Մարտիրոսյանը որակեց բարդ, բայց «իրատեսական» գործընթաց, եթե փորձ արվի «նեղ կուսակցական եւ անձնական խնդիրների դաշտից» դուրս գալ:
Ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ Դաշնակցությունը առայժմ չեն արձագանքում «Ժառանգության» առաջարկին: ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ մեկնաբանությամբ հանդես կգան միայն առաջարկն ուսումնասիրելուց հետո: