«Հայոց Աշխարհ»-ը համաներման հարցերով զրուցել է Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները տեսակետ հայտնեցին, որ ոչ միայն պետք է տարբերակված մոտեցում լինի մարտյան իրադարձություններին առնչվող հանցագործություններ կատարած անձանց եւ տարաբնույթ այլ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ, այլեւ ընդհանրապես համաներման ակտը բացառապես պետք է վերաբերի մարտյան իրադարձություններին»։ Նախարարը պատասխանում է. - «Կարծում եմ, առաջարկության հեղինակները քաջ գիտակցում են, որ այդպիսի ակտ չի կարող ընդունվել, որ դա հեռու է իրավական չափանիշներից։ Ընդհանրապես այդ եղանակով փորձ է արվում այն պատրանքը ստեղծել, որ մարտյան զանգվածային անկարգությունների հեղինակները անմեղ զոհեր են եւ ոչ մի առնչություն չունեն այլ հանցագործություններ կատարած անձանց հետ։ Ընդ որում, հաճախ անտեսվում է, որ համաներման ակտը պարզապես տարածվում է հիմնականում առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած անձանց վրա։ Մյուս կողմից՝ փորձ է արվում համաներման ակտը բացառապես քաղաքական, այն էլ` քաղաքական շահարկումների ոլորտ տեղափոխել եւ այն ի ցույց դնել իբրեւ իրենց հետեւողական քաղաքական գործունեության արգասիք։ Մինչդեռ Ազգային ժողով ներկայացված համաներման ակտը հենց դրա ճիշտ հակառակ իրավիճակի վառ ապացույցն էր»։
«Հրապարակ»-ը խմբագրականում գրում է. - «Թվում էր՝ մայիսի 31-ի ընտրություններից հետո, երկրում քաղաքական ակտիվությունը կմարի: Մանավանդ, որ ընդդիմությունը Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու ուղղությամբ մեծ ջանասիրություն չցուցաբերեց եւ արագորեն հաշտվեց ստեղծված իրավիճակի հետ: Սպասվում էր, որ ամառվա շոգերի հետ բողոքական զանգվածը կհոգնի ու կցրվի, խորհրդարանը կգնա արձակուրդ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մի հերթական բանաձեւ ընդունելուց հետո կմոռանա Հայաստանի մասին, գոնե մինչեւ աշուն: Սակայն ընդդիմության ակտիվիստներին բանտերից բաց թողնելը կարծես թե փոխեց դեպքերի զարգացման այս կանխատեսելի ընթացքը եւ նոր իրավիճակ ստեղծեց երկրում: Այնպես որ, այս տարի եւս սովորական ամառ չի լինի: Ընդհանրապես, երբ երկիրը ծանր վիճակում է, եւ բազում հարցեր կան չլուծված, քաղաքական կյանքը չի կարող սեզոնային բնույթ կրել, եւ քաղաքական ու պետական գործիչները չեն կարող եվրոպական խաղաղ ու բարեկեցիկ երկրի գործիչների կյանքով ապրել»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ճիշտն ասած, ես վաղուց էի ուզում անդրադառնալ Երեւանի ՀՀԿ-ական ավագանի Լեւոն Իգիթյանի հայտարարությանը, որ նա չի սիրում դեմոկրատիա, քանի որ դրա տակ հասկանում է նախեւառաջ միասեռական ամուսնությունները: Սովորաբար, մարդիկ չեն սիրում այն, ինչը իրենց պետք չէ, ավելին` այն, ինչը իրենց խանգարում է: Մասնավորապես, եթե այդ բանի (տվյալ դեպքում` ժողովրդավարության) առկայության դեպքում դու չես կարողանում հասնել քո նպատակներին, ապա բնական է, որ դու դա չես սիրելու եւ դեռ հազարումի «պոզուպոչ» ես կպցնելու: Ենթադրենք, ես երազում եմ դառնալ Երեւանի ավագանի, իսկ ժողովրդավարությունն ինձ խանգարում է, որովհետեւ ես գիտեմ, որ արդար ընտրությունների դեպքում մուրազիս չեմ հասնի: Պարզ է, որ այդ դեպքում ես պետք է ապավինեմ «դուխով տղերքի դմբուզին»: Ավելի հստակ ձեւակերպմամբ` քրեական տարրերին: Եվ ահա այլընտրանք է առաջանում. կամ սիրել ժողովրդավարոթյունը, այսինքն` ժողովրդի իշխանությունը, քաղաքացիների` իշխանության մարմիններ ձեւավորելու իրավունքը, կամ չսիրել ժողովրդավարությունը եւ վերցնել քրեականների կորզած մանդատը»:
lragir.am-ը ներկայացրել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվելով ընդհատակում, այժմ այնտեղից դուրս գալու եւ պայքարը բանտում շարունակելու որոշում է կայացրել: Ըստ Նիկոլ Փաշինյանի, որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իր դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը նա հաղթահարված է համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իր քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն է հաղորդում Շարժմանը, Հայ ազգային կոնգրեսին: Եվ ուրեմն, արձանագրում է նա, եկել է քաղբանտարկյալ դառնալու իր հերթը նույնպես. - «Ընդհատակից բանտ տեղափոխվելու որոշումս նաեւ արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված»: