Հայաստանի նախագահը ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին։

Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները, նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկել է ստեղծել համատեղ միջկառավարական հանձնաժողով:

Սերժ Սարգսյանը եւ Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին անդրադարձել են նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության խնդիրներին, Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Միացյալ Էմիրությունները հավասարակշիռ քաղաքականություն են վարում տարածաշրջանի զգայուն խնդիրների նկատմամբ։