Համաներման մասին Ազգային ժողովի հունիսի 19-ի որոշման հիման վրա, երկուշաբթի առավոտյան դատարանի դահլիճից ազատ արձակվեցին 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ մեղադրվող ընդդիմադիր 4 գործիչներ` Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը:
2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ այս ընդդիմադիր գործիչներին մեղադրանք էր առաջադրված Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» համար:
Ազատ արձակված ընդդիմադիրները աջակիցների ուղեկցությամբ գնացին մարտի 1-2-ի իրադարձությունների վայրը` Մյասնիկյանի արձանի մոտ, հայտարարելով, որ ժամը 18:00-ին նախատեսում են հավաք Սարյանի արձանի մոտ:
Ալեքսանդր Արզումանյանը խուսափեց հարցազրույց տալ հավաքված լրագրողներին, միայն հայտարարելով. - «Պայքարը նոր է սկսվելու»:
Իր հերթին, Սուրեն Սիրունյանը նշեց, որ իրենք բավարարված չեն դատարանի վճռով եւ պատրաստվում են բողոքարկել այն, քանի որ իրենց նկատմամբ պետք է կայացվեր արդարացման դատավճիռ:
Դատարանի վճիռը հնարավոր է բողոքարկել 1 ամսվա ընթացքում:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացած նիստում Ալեքսանդր Արզումանյանը եւ Սուրեն Սիրունյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ: Արզումանյանը դատապարտվեց 5 տարի ազատազրկման, Սիրունյանը` 4: Համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում անցած ուրբաթ ընդունված որոշման համաձայն երկու ընդդիմադիր գործիչները ազատվեցին պատիժը կրելուց եւ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից:
ԱԺ-ի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, առանձին կայացած դատական նիստում, մեղավոր ճանաչվեց 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» համար, սակայն արդարացվեց առաջադրված մեկ այլ մեղադրանքի մասով` Քրեական օրենսգրքի 38-316 հոդվածի 2-րդ մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Մալխասյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Հակոբ Հակոբյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեջ:
Նախկին արտգործնախարար, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սուրեն Սիրունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը եւ Մյասնիկ Մալխասյանը անցած տարվա մարտի 1-2-ի իրադարձություններից հետո կալանավորված 50-ից ավելի ընդդիմադիրներից են, ում ընդդիմությունը համարում է քաղբանտարկյալներ, իսկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ նրանց առնվազն մի մասի նկատմամբ ներկայացված մեղադրանքները, հնարավոր է, որ որոշակի քաղաքական բնույթ են կրել:
Հայաստանի Սահմանադրության համաձայն երկրում համաներում հայտարարելու իրավունք ունի Ազգային ժողովը` հանրապետության նախագահի առաջարկությամբ: