Երեւանում լույս է տեսել ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանի «Երեւան 06-08» գիրքը՝ որը պատմում է 2006-2008 թվականի Հայաստանի ներքաղաքական զարգացումների՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասին։
Դընի Դոնիկյանը իբրեւ կամավոր դիտորդ Transparency International կազմակերպության հայաստանյան բաժանմունքի դիտորդական առաքելության կազմում ներկա է եղել այդ ընտրություններին եւ գրի է առել այն ինչ տեսել եւ լսել է երեւանյան իր այդ առաքելության ընթացքում։ Ֆրասահայ գրողը պատմում է բռնությունների զեղծարարության, ընտրակաշառքի դեպքերի մասին, որոնց ականատեսն է եղել անձամբ։
«Ես կարծում եմ թե Հայաստանում ընտրական զեղծարարությունները կատարյալ ավանդություն են դարձել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Դընի Դոնիկյանը։
«Ընդդիմությունը լարված վիճակում է եւ կարող եմ ասել, թե Հայաստանում նախորդ ընտրությունների հետեւանքով կատարյալ մի ճեղքվածք էր բացվել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջեւ, երեւույթ որը նկատելի է նույնիսկ շատ ընտանիքների ներսում։ Բայց շատ ավելի վտանգավոր է այն, որ շատ շատերն իրենց թեկնածուին ընտրում են ոչ թե ըստ իրենց համոզման այլ ելնելով վախից եւ իրենց հանդեպ գործադրված սպառնալիքից։ Այսինքն՝ նախկին մեթոդները շարունակում են գոյություն ունենալ», - հավելեց Դընի Դոնիկյանը, ով Հայաստանը ճանաչել է դեռ խորհրդային ժամանակաշրջանում։
«Ես կարծում եմ, թե նույնիսկ այդ պայմաններում, քանի որ ի վերջո քվեարկությունը գաղտնի է, կարելի է քվեարկել ըստ սեփական համոզման, բայց, դժբախտաբար, հայաստանցի մեր ընտրողները խուսափում են այդ քայլից, ինչը նշանակում է, որ նրանց մոտ քաղաքական գիտակցությունը կատարելապես բացակայում է», - հավելեց գրողը։
Իր «Երեւան 06-08» գրքում Դընի Դոնիկյանը սուր քննադատություններ է ուղղել Հայաստանի քաղաքական գործիչներին, որոնք, նրա խոսքերով, «բացահայտորեն ստում են իրենց ելույթներում»։
Դոնիկյանը նաեւ ցույց է տվել Հայաստանի սոցիալական դժվարին իրավիճակը եւ երեւան հանել այն մեծ դժվարությունը, որը, գրողի կարծիքով, ներկայացնում է Հայաստանում դեմոկրատիա հաստատելը՝ 70-ամյա խորհրդային «բռնապետությունից» հետո։
Գիրքը երկլեզու է՝ միեւնույն հատորի մեջ զետեղվել են հեղինակի ֆրանսերեն բնագիրն ու դրա հայերեն թարգմանությունը։ Հայաստանում այն կարելի է ձեռք բերել, մասնավորապես, Աբովյան փողոցի վրա գտնվող ArtBridge սրճարանում։