«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Համաներում ասվածը ենթադրում է, որ կողմերը պիտի ներեն միմյանց: Հարց է ծագում` իսկ Սերժ Սարգսյանը, գոնե իր հոգու խորքում, «ներե՞լ է» քաղբանտարկյալներին: Իհարկե չի ներել: Նա հասկանում է, չէ՞, որ իր դեմ պայքարողները պայքարում էին հանուն օրենքի իշխանության, իսկ եթե Հայաստանում իշխեր օրենքը, ինքն այսօր ոչ թե նախագահ կլիներ, այլ գործազուրկ (լավագույն դեպքում): Մարդը, հասկանում եք, ողջ կյանքում «ճիշտ է աշխատել». սկզբում կոմսոմոլի ակտիվիստ է եղել, հետո` Կեւորկովի օգնականը, հետո մի քիչ մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, հետո դարձել է ՀՀՇ-ական ու գլուխը կախ ծառայել է Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետո նույն եռանդով Քոչարյանին է ծառայել, ու հենց այն պահին, երբ վերջապես եկել է իր հերթը, հայտնվում են ինչ-որ մարդիկ ու պնդում, որ նա արժանի չէ «ազնվորեն վաստակած» պարգեւին: Նման բաները չեն ներվում»:
«Հայք»-ը իր խմբագրականում գրում է. - «Երեկ մենք կորցրինք լարվածության մթնոլորտն էապես թուլացնելու, Հայաստանը զարգացման նորմալ ուղու վրա դնելու եւս մեկ հնարավորություն: ԱԺ պատգամավորներն այդպես էլ չկարողացան իրենց մեջ ուժ գտնել եւ Սերժ Սարգսյանին ասել, որ համաներումը հայտարարվում է նրա համար, որ ոչ թե քրեական հանցագործները հայտնվեն ազատության մեջ, այլ Հայաստանն ազատվի քաղբանտարկյալների ծանրությունից: ԱԺ պատգամավորներն այդպես էլ ուժ չգտան հայտարարել, որ անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, անկախ նրանից, թե նրանք քանի տարի կամ ինչ հոդվածներով են դատապարտվել: Հայաստանի բանտերում կրկին կմնան քաղբանտարկյալներ, եւ մեր երկիրը կլինի ավելի խոցելի: Ցավոք, վարչախումբն իր մեջ այդպես էլ ուժ չգտավ մի կողմ դնել քինախնդրությունը եւ գոնե մի քայլ կատարել, որը կնպաստի մեր երկրի զարգացմանը: Իսկ ամենասարսափելին այն է, որ գտնվում են մարդիկ, որոնք ասում եւ գրում են, թե քաղբանտարկյալները պետք է մնան բանտերում, քանի որ իբր իրենց մեղքն ունեն կատարվածի մեջ: Միայն հիվանդ երեւակայություն ունեցողը կարող է ձեռքը գրիչ վերցնել կամ նստել համակարգչի առաջ եւ գրել, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի ազատության համար կռված, պայքարած հերոսները մնան բանտերում»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ներքին քաղաքական պայքարում Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները, որպես հիմնական լծակ, շարունակաբար գործածել, գործածում ու դեռ գործածելու են արտաքին ճնշման հնարավորություն ստեղծելու եւ ներգրավելու, առավել պարզ ասած՝ «դրսից տղա բերելու» մարտավարությունը։ Ըստ որում, Արեւմուտքին «հումորով վերաբերվող» Տեր-Պետրոսյանն ու յուր արբանյակները մի այնպիսի աղմուկ-աղաղակ են դնում, օրինակ, եթե նույն մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները կամ, ասենք, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը չեն հանդիպում իրենց հետ, որ արմատականների մուննաթոտ ձայնը Ստրասբուրգ ու Վաշինգտոն է հասնում։ Կարճ ասած, հհշականները, իրենց անփոխարինելի առաջնորդով հանդերձ, վերստին կեղծում են, խոսելով «Արեւմուտքի թեման փակելու», նման «անհետաքրքիր թեմայի» այլեւս չանդրադառնալու մասին։ Իրականում նրանց գործողությունները իրենց իսկ խոսքերին հակադարձ ուղղվածություն ունեն»։
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Շուրջ տասն օր է, ինչ Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի տրամադրության տակ է Փաստահավաք խմբի կազմած երկրորդ փաստաթուղթը, որտեղ բերված են հատուկ միջոցների կիրառման ուսումնասիրության արդյունքները»: Թերթին հայտնի է դարձել, որ «ժամանակավոր հանձնաժողովն այդ փաստաթուղթը անտեսելու եւ քննարկման առարկա չդարձնելու ուղիներ է մտմտում, որպեսզի հնարավոր լինի դրանում բերված փաստերը թաքցնել»: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը թերթի թղթակցին ասել է, որ Փաստահավաք խմբի ներկայացրած փաստաթղթի ճակատագիրը առայժմ անորոշ է: «Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել վերը նշված փաստաթուղթը, որը եւ ամբողջովին մեջբերված է թերթում: «Փաստաթղթի բովանդակության հետ ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում, թե ժամանակավոր հանձնաժողովի որոշ անդամներ ինչու են ցանկանում անտեսել այն: Բանն այն է, որ դրանում բերված փաստերի հիման վրա ոստիկանության զորքերի մի շարք սպաներ ամեն դեպքում պետք է պատասխանատվության կանչվեն: Փաստաթղթում ցույց է տրված նաեւ այն, որ ոստիկանության զորքերի սպաները գիտակցված անօրինական հրամաններ են կատարել, ինչ արդյունքում առնվազն երեք մարդ է զոհվել», - գրում է թերթը:
«Հայաստանում իրացվող օղու համարյա կեսը կեղծված է», - «Նովոյե Վրեմյա»-ին հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքերով, այս խնդրով պաշտոնական վիճակագրություն չկա, կան միայն փորձագիտական գնահատականներ, որոնք սակայն շատ չեն տարբերվում իրականությունից: Այսպես, ըստ Հարությունյանի, օղու 20-25 տոկոսը կեղծվում է տեղական արտադրողների կողմից, մի այդչափ կեղծված արտադրանք էլ ներմուծվում է Ռուսաստանից: Ընդ որում, միշտ չէ, որ կեղծվածը վատ որակի է, սակայն միշտ էլ օրիգինալից վատն է: Ու եւս մի ցայտուն ցուցանիշ` տարեկան Հայաստանում խմում են 30 միլիոն լիտր օղի, ինչը 30 տոկոսով ավելի է սովետական ժամանակների սպառումից: