Հայաստանի Ազգային ժողովը ուրբաթ օրը կայացած արտահերթ նստաշրջանում ընդունեց որոշում համաներում հայտարարելու մասին:
Որոշմանը կողմ քվեարկեց 98, դեմ` 1 եւ ձեռնպահ` 3 պատգամավոր:
Դեմ քվեարկեց «Ժառանգության» պատգամավոր, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը, ում առաջարկը՝ նախագծում 50 ընդդիմադիրների անուն-ազգանունները արձանագրելու վերաբերյալ, չընդունվեց:
«Իմ կարծիքով, [միայն] 34-ի նկատմամբ կտարածվի [համաներումը], եւս 2-ի վրա՝ մասնակի կտարածվի», - ասաց Փոստանջյանը:
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի խոսքով, մինչդեռ, մարտի 1-ի գործերով ազատությունից զրկվածների 90 տոկոսի դեպքում կկիրառվի համաներումը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք համաներումը կտարածվի հետախուզման մեջ գտնվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի վրա, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. - «Այստեղ կա նույնպես կամայական մոտեցման խնդիր: Նրանք պետք է վերադառնան մինչեւ հուլիսի 1-ը, դրանից հետո նոր պետք է որոշեն՝ դատական պրոցեսով անցնեն, դատավճիռ արձակվի: Եվ եթե նրանց չդատապարտեն մինչեւ 6 տարի, ապա համաներումը հնարավոր է կիրառել»:
Արդարադատության նախարարի խոսքով, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի վրա համաներումը չի տարածվելու, որովհետեւ 235 հոդվածի երկրորդ մասով համաներում չի նախատեսվում:
«Ըստ էության, 235 հոդվածը միայն Սասուն Միքայելյանի վրա է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Միքայելյանի փաստաբան Հովիկ Արսենյանը:
«Ժառանգություն» խմբակցությունից Ստյոպա Սաֆարյանը դժգոհեց, որ նախագծում չեն արտահայտվել ԵԽԽՎ-ի բանաձեւերի պահանջները. - «Այս բանաձեւերում հստակ դրված են եղել չափանիշներ. օրինակ՝ բացառապես ոստիկանի ցուցմունքի վրա դատապարտված, մեղադրվող անձինք, մարտի 1-2- դեպքերով մեղադրվող անձինք, որոնք անձամբ չեն կատարել բռնի գործողություններ: Համաներում հայտարարելու մասին առաջարկությունը մշակելիս, պետք է նաեւ հիմքում դրվեին նման չափանիշները: Մինչդեռ, ես այդ չափանիշները այս պարագայում չեմ տեսնում»:
Գեւորգ Դանիելյանն արձագանքեց. - «Դատական ակտերը կվիճարկվեն Եվրոպական դատարանում, որտեղ, համոզված եղեք, երբեք չի կարող որդեգրվել մի մոտեցում, որտեղ իբրեւ թե մի ոստիկանի ցուցմունքի հիման վրա չի կարելի մեղադրանք առաջադրել»:
Նիստում ունեցած իր ելույթում խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն ասաց. - «Անկեղծորեն ասած՝ ես ամենեւին չէի ուզենա սա համադրել [ԵԽԽՎ-ի] բանաձեւերի հետ: Սա, կարծում եմ, ներքին քաղաքականության խնդիր է»:
Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի ելույթի ժամանակ մինչ այդ կիսադատարկ դահլիճը գրեթե լցվեց:
«Այո, համաներումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել», - ասաց Աբրահամյանը: - «Եվ եթե կատարված հանցանքը բնորոշ չէ տվյալ մարդուն, այլ նրա կյանքում եզակի բնույթ է կրում... ապա պետք է անազատության մեջ գտնվելու շրջանում իր վարքը հաշվի առնելով՝ ուղղվելու, ճիշտ ճանապարհին կանգնելու հնարավորություն տրվի: Չպետք է համաներումը շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության եւ ծնում նոր հանցագործություններ»:
Դաշնակցության խորհրդանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, թե համաներմամբ կփակվի «մարտի 1-ի ամոթալի էջը»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի կարծիքով, իշխանության՝ համաներում հայտարարելու ենթատեքստը հետեւյալն է. - «Չփորձեք հստակ ձեւակերպել ձեր պահանջները, հակառակ պարագայում կիսատ քայլերով, ուշացած քայլերով մենք միշտ էլ ձեւը կգտնենք պատժելու նրանց, ովքեր անմեղ են»:
Մինչ խորհրդարանականները քննարկում էին համաներման առաջարկը, հետընտրական զարգացումների առնչությամբ ձերբակալվածների հարազատներ, Հայ ազգային կոնգրեսի անդամներ ու համակիրներ՝ մի քանի տասնյակ մարդ, ցույց էին կազմակերպել Ազգային ժողովի շենքի մոտ:
«Արդարացում, արդարացում», - վանկարկում էին հավաքվածները:
Երբ ցույցի մասնակիցների թիվը, ըստ ոստիկանների, անցավ հարյուրին, նրանք բարձրախոսներով նախազգուշացրին. - «Ձեր թվաքանակը հարյուրից անցել է, գործողությունները խախտում են գործող օրենսդրությունը: Մի քանի զգուշացումներից հետո եթե դուք չդադարեցնեք ձեր ցույցը, ձեր նկատմամբ կարող են կիրառվել միջոցներ»:
Միջոցներ, այնուամենայնիվ, վերջո չկիրառվեցին, եւ նիստի ավարտից հետո ցուցարարները հեռացան: