Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը դատապարտում է այն պնդումները, թե Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվել են զանգվածային ընտրախախտումներով, իսկ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու մասին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայցադիմումը որակում է «չստացված դիպլոմային աշխատանք»:
«439 տեղամասից ընդամենը 18 տեղամասի վերաբերյալ է, որ կան խնդիրներ: Եթե մի պահ պատկերացնենք, որ այդ բոլոր տեղամասերում քվեարկության արդյունքները համարվում են անվավեր, իսկ մասնակիցների թիվը արձանագրվում է որպես անճշտության չափ, ոչինչ չի փոխվում մանդատների բաշխման առումով», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Ազարյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը որոշակի առաջընթաց է տեսնում անցած ընտրություններում: Մասնավորապես` մտահոգիչ տեղամասերի առնչությամբ եղավ հանրապետության նախագահի, դատախազության արձագանքը, քրեական գործեր հարուցվեցին, մի քանի հոգի դատապարտվեցին ազատազրկման:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության հնչեցրած քննադատությանը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ` Ազարյանը նշեց, որ իրենք ամերիկացիների հետ հանդիպումներում բացատրել են, որ արձանագրված խախտումները չէին կարող ազդել ընտրության վերջնական արդյունքների վրա:
Ինչ վերաբերում է ընտրություններից հետո Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի քննադատական կեցվածքին, կամ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից Հայաստանի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորման դադարեցմանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ասաց. - «Ես նման հարցերով չեմ զբաղվում, եւ չեմ կարծում, որ դրա հետ կապված է»:
Հունիսի սկզբին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր ՀԱԿ-ի ներկայացրած 370 էջ ծավալով հայցադիմումը` որը պարունակում էր ընտրախախտումների մասին բազմաթիվ հաղորդագրություններ, փաստական նյութեր եւ շուրջ 6 ժամ տեւողությամբ տեսանյութեր: Վարչական դատարանը նույնպես հրաժարվեց վարույթ ընդունել հիշյալ դիմումը: Այժմ Հայ ազգային կոնգրեսը մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան:
ՀԱԿ-ի հայցադիմումի հեղինակ Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք ընտրախախտումների վերաբերյալ նյութերը ուղարկել են ԿԸՀ, որը պարտավոր էր մեկ առ մեկ ստուգել դրանք:
«Բայց քանի որ նյութերը ակնհայտ հիմնավոր էին, հերթական անգամ որակեցին «թղթակույտ» եւ մերժեցին, որովհետեւ, եթե բոլորն ուսումնասիրեին, դրա տակից դուրս չէին գա», - կարծիք հայտնեց ՀԱԿ-ի հայցադիմումի հեղինակը` հավելելով. - «Հայաստանում բոլոր միջոցները սպառելուց հետո դրանք ուղարկելու ենք միջազգային կառույցներին»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, արձագանքելով Ազարյանի այն պնդմանը, թե արձանագրված խախտումները վերաբերել են ընդամենը 18 տեղամասերի եւ չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա, նշեց, թե պետք էր «կույր, խուլ կամ անխելք լինել»` չտեսնելու համար բոլոր ընտրատարածքներում կատարված «զանգվածային կեղծիքները»:
«Ես չգիտեմ ինչ հարաբերակցություն էր պետք ընտրությունը անվավեր համարելու համար: Ես ունեմ ստույգ տեղեկատվություն, որ թաղային հեղինակություններին բաժանվել է 3 միլիոն դրամ, որպեսզի կարողանան յուրաքանչյուր տեղամասում իշխանական թեկնածուի օգտին 200-300 ձայն ապահովել: Այդ տղաները դա իրականացրել են հենց բակերում, համընդհանուր վախի մթնոլորտում: Թիվ 7 եւ թիվ 8 ընտրատարածքներում մասսայական ընտրակեղծիքներ էին, բայց որոշն տեղամասերում հանձնաժողովի անդամներին հաջողվեց դրանք գրանցել մատյաններում, որոշներում` չհաջողվեց, որովհետեւ բռնությամբ էր իրականացվում գործընթացը», - ասաց Թադեւոսյանը: