Կառավարության հունիսի 18-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ այս ամառ կառավարության անդամները չպետք է լքեն Հայաստանի տարածքը:
Նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետը անդրադարձավ կառավարության անդամների արձակուրդներին. - «Բարձրաստիճան շատ պաշտոնատար անձինք դիմում են գրում արձակուրդ վերցնելու համար։ Ընդ որում, ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ բոլորը դիմումը գրում են հենց մեկ ամսով, կարծես թե ոչ մի արտառոց բան չի պատահել, մենք տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամն արդեն հաղթահարել ենք, կառավարությանը չի սպասվում լարված աշխատանք։ Այս մոտեցումն անընդունելի է: ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձինք եթե նույնիսկ պետք է գնան արձակուրդ այս ամռանը, ապա պետք է այն լինի կարճաժամկետ եւ Հայաստանի Հանրապետությունում»:
Տիգրան Սարգսյանը նախարարներին խնդրեց չներկայացնել 1 ամսով արձակուրդ վերցնելու դիմումներ եւ ասաց, որ այդ մասին տեղեկացնեն նաեւ իրենց տեղակալներին:
Տիգրան Սարգսյանը նախարարներին խնդրեց չներկայացնել 1 ամսով արձակուրդ վերցնելու դիմումներ եւ ասաց, որ այդ մասին տեղեկացնեն նաեւ իրենց տեղակալներին: