Թուրքիան «մարտավարական հետքայլ» է կատարել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում` այդ նախաձեռնության նկատմամբ երկրի ներսում առկա թշնակաման հակազդեցության պատճառով: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
«Թուրքական կողմը հետքայլ կատարեց ... սակայն դա վերջնական շրջադարձ չէ», - «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սեմնեբին` հավելելով. - «Մենք հուսով ենք, որ երկխոսությունը կշարունակվի»:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը Թուրքիայում դարձավ բավական լայն քննարկման եւ թեժ բանավեճերի առարկա: Ինձ թվում է, այդ բանավեճը դարձավ ավելի թեժ, քան ակնկալվում էր», - ընդգծել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
«Ես սա դիտարկում եմ արպես Թուրքիայի մարտավարական քայլ դեպի ետ: Սակայն, ըստ էության, ես փոփոխություն չեմ տեսնում Էրդողանի կառավարության որդեգրած նոր արտաքին քաղաքականության մեջ»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին` Սեմնեբին կարծիք է հայտնել, որ դրանում իրական առաջընթաց է արձանագրվել:
Ըստ նրա, «հստակ է, որ բանակցային գործընթացը աշխուժանում է». - «Մեկ ամսում մենք ունեցել ենք երկու հանդիպում [Հայաստանի եւ Ադրբեջանի] նախագահների միջեւ, եւս մեկը տեղի կունենա հարաբերականորեն շուտով»:
Հակամարտության վերսկսման վտանգին վերաբերող հարցին Եվրամիության հատուկ ներկայացուցիչը արձագանքել է, որ բանական չէր լինի այն անտեսելը, սակայն, իր կարծիքով, երկու կողմերն էլ հասկանում են, թե ինչ վիթխարի կարող են լինել կորուստները լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում:
«Թերեւս, պատերազմը Վրաստանում ցույց տվեց ռազմական գործողությունների վտանգները … այն նաեւ սթափեցնող կոչ էր երկու երկրներին, թե որքան խոցելի են նրանք», - ընդգծել է Փիթեր Սեմնեբին: