Ամռան ամենաերկար օրը նորից կլցվի երաժշտությամբ` կեսգիշերից մինչեւ հաջորդ կեսգիշեր, Երեւանից մինչեւ Հայաստանի բոլոր մարզերը:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության եւ Հայաստանի մշակույթի նախարարության համագործակցությամբ հունիսի 21-ին տոնը կկայանա ինչպես Երեւանում, այնպես էլ Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում:
Հունիսի 21-ը, որը ամառային արեւակայության օրն է, վաղուց դարձել է երաժշտության տոն: Այն սկիզբ է առել 1982-ին Ֆրանսիայում, իսկ մեր երկրում տոնի հիմքերը դրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ 2 տարի առաջ:
Դեսպանության մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Պոլ Մարտենը պատմեց, որ «տոնի հիմնական գաղափարն այն է, որ մասնակցեն տարբեր ոճերով զբաղվող երաժիշտներ, պրոֆեսիոնալներ կամ սկսնակներ, այդ օրը նրանց են տրամադրվում քաղաքի փողոցները, որ նվագեն որտեղ եւ ինքչան կուզեն»:
Երեւանում «Երաժշտության տոնը» կգրավի քաղաքի 5 սիրված բեմերը, որոնցից 4-ը՝ բացօթյա: Անցած 2 տարիների նման «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի հրապարակում բեմը կտրամադրվի ռոքին. այնտեղ հանդես կգան Empyray, «Դոգմա», The Beautified Project, «Որդան Կարմիր» եւ այլ խմբերը:
Վերջին շրջանի բացօթյա մեկ այլ սիրված բեմից նույնպես ռոք կհնչի. խոսքը Սիրահարների այգու մասին է, որտեղ տոնը կշարունակվի 24 ժամ. այն կմեկնարկի հունիսի լույս 21-ի գիշերը ժամը 00:00-ից եւ կտեւի մինչեւ ժամը 24:00:
Կոնսերվատորիային հարող այգում դասական երաժշտության հատուկ համերգով հարգանքի տուրք կմատուցվի Կոմիտասի 140-ամյակին, իսկ Հաղթանակի զբոսայգին կլցվի ֆրանսիական երաժշտությամբ: Ֆրանսիայից կժամանի անվանի երգչուհի Նատալի Ժոլին:
Երաժշտության տոնին Երեւանում նաեւ ջազ կհնչի: «Առագաստ» սրճարանում կնվագեն ֆրանսիացի ջազմեններ` շեփորահար Ստեֆան Բելմոնդոն եւ դաշնակահար Էրիկ Լինինին:
«Երաժշտության տոնի» բոլոր համերգների մուտքն ազատ է: