Երեւանից Թալին տանող մայրուղու հարեւանությամբ տեղակայված «Նարեկ» ռեստորանային համալիրի շրջակայքում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին պատմել են ականատեսները, «ինչ-որ հաշիվներ են մաքրել» Արագածոտնի նորանշանակ մարզպետ Սարգիս Սահակյանի եւ Թալինից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Մանուկյանի կողմնակիցները:
Հիշեցնենք, որ ինչպես Սահակյանը, այնպես էլ Մանուկյանը ներկայացնում են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Սահակյանի եւ Մանուկյանի միջեւ տարաձայնությունները ծագել են Երեւանում՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ինչ-որ հանդիպման ժամանակ: Այնուհետեւ՝ ուրբաթ երեկոյան, նրանք կողմնակիցների միջեւ բախում է տեղի ունեցել Աշտարակի ձորում: Իսկ շաբաթ երեկոյան փորձել են շարունակել մարզպետի ընտանիքին պատկանող «Նարեկ» ռեստորանային համալիրում:
Ըստ գյուղացիներից ոմանց, այնտեղ է եղել Թալինի ոստիկանապետը: Մարզպետի կողմն էլ բոլոր գյուղապետերին հրահանգել է «մի քանի տասնյակ մարդ ապահովել»:
«Հա, ամբողջ մարզը՝ Արագածով, Ապարանով, Աշտարակով, Թալինի ամբողջ գյուղապետերով… ասվել էր՝ ամեն մեկդ 40-50 մարդ կապահովեք», - ասաց գյուղացիներից մեկը:
«Դեպուտատներ են էկել, նստել իրար հետ ռազբիրատի: Բեգլարյան Գագոյի ախպեն ա եղել», - հավելեց մեկ ուրիշը:
«Ազատություն» ռադիոկայանի եւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նորանշանակ մարզպետ Սահակյանը հաստատեց, որ Մանուկյանի հետ տարաձայնություններ եղել են: Նրա խոսքով, վեճը ծագել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը: Մանուկյանը իրեն ոչ պատշաճ ձեւով է դիմել, եւ դա դուր չի եկել մարզպետին:
«Հանրապետական կուսակցության գրասենյակում ժամը 6-ին միջոցառում էր կազմակերպված՝ ֆուրշետ էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում պատմեց Սարգիս Սահակյանը: - «Հովիկ Աբրահամյանն էլ է եղել, դեպուտատներ են եղել, նախարարներ են եղել: Մենք առանձին զրուցում էինք ինչ-որ մի հարցի շուրջ: Անկեղծ ասեմ՝ որեւէ լուրջ բան չկա: Ուղղակի չհասկանալու պահի տակ՝ մի թեթեւակի խոսակցություն… Հիմա ամեն ինչը արդեն ավարտվել է, հարթվել է»:
Մարզպետը հաստատեց, որ ինքը եւ իր շրջապատը «Նարեկ» ռեստորանում տոնել են իր նշանակումը, բայց չհաստատեց, որ տեղի ունեցել վիճաբանություն:
Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «ոչնչից տեղյակ չէ», «առաջին անգամ է լսում», «որեւէ խնդիր չունի մարզպետի հետ»: