Անցած շաբաթ դատարանի որոշմամբ կալանքի տակ է առնվել Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը: Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդում է, որ մինչեւ կալանավորելը իրավապահները բռնություն են կիրառել իրավապաշտպանի նկատմամբ:
Միքայել Դանիելյանը պատմեց, որ հունիսի 5-ի առավոտյան իրենց ասոցիացիայի անդամ, ֆոտոլրագրող Արշալույս Հակոբյանին զանգահարել են Հատուկ քննչական ծառայությունից եւ հրավիրել ցուցմունք տալու մայիսի 31-ին Երեւանի ավագանում ընտրություններին Մալաթիա – Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերից մեկում կատարված միջադեպի կապակցությամբ, որի մասին Հակոբյանը հայտարարություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն:
Այդ ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներն ու ինչ-որ անհայտ անձինք խոչընդոտել են Արշալույս Հակոբյանին եւ Միքայել Դանիելյանի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելուն:
Արշալույս Հակոբյանը հրաժարվել է հեռախոսազանգով ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով պաշտոնական ծանուցագիր:
«Երկու ժամից կամ մեկուկես ժամից հետո իրենց տուն են ներխուժում երկու ոստիկան Կենտրոն բաժամնունքից՝ բելերով իրենց հետ չեմ կարող ասել ծանուցագիր, մի հատ թղթի կտոր, որտեղ նշված չէր, թե Արշալույսը որպես ով է հրավիրված, ինչ գործով է հրավիրված», - պատմեց Դանիելյանը: - «Արշալույսը հրաժարվեց: Իրեն սկսեցին համոզել՝ ճնշում գործադրելով»:
Ի վերջո, Արշալույս Հակոբյանը ստորագրել է, սակայն, ըստ Միքայել Դանիելյանի, վատ տեսողության պատճառով, Հակոբյանը ստորագրել է թղթի սխալ հատվածում, ինչն էլ առաջացրել է ոստիկանների զայրույթը։
Քիչ անց Հակոբյանի բնակարան են այցելել եւս երկու ոստիկան եւ ուղեկցել նրան ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ, ըստ Միքայել Դանիելյանի, Հակոբյանին խոշտանգել են, ծեծի ենթարկել։
«Մենք ունենք նկարներ մոբիլ հեռախոսով նկարած. ձեռքի վրա կապտուկներ, գլխի վրա արյան հետքեր: Կենտրոն բաժանմունքի ոստիկանության պետը հարցրեց՝ դո՞ւ ես իրավապաշտպանը, ինքը պատասխանեց՝ այո: Ոստիկանապետը ասաց՝ յա դու, յա քո շեֆը, եւ թքեց Արշալույսի վրա», - փոխանցեց Միքայել Դանիելյանը:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, մինչդեռ, Արշալույս Հակոբյանը «գտնվելով ոչ սթափ վիճակում, իր բնակարանում ծանուցագիրը ստանալու կտրոնի վրա ստորագրել է ոչ համապատասխան տեղում, ինչի համար ոստիկանության ծառայողները նրան դիտողություն են արել, սակայն վերջինս հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին, ծխախոտի այրվող գլանակը նետել ոստիկանի վրա, ստեղծել քաշքշուկ եւ շարունակելով հայհոյանքները` բռունցքով հարվածել նրան եւ ապտակել մյուս ոստիկանին։ Ոստիկանության 2 աշխատակցին տրվել է դատաբժշկական փորձաքննության ներկայանալու որոշում։
Միջադեպի հաջորդ օրը, դատարանը որոշել է Արշալույս Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Հակոբյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում։
Հակոբյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ կալանքի որոշումը վիճարկել են Վերաքննիչ դատարանում, սակայն նիստի օրը դեռեւս նշանակված չէ:
Կատարվածի առնչությամբ մտահոգություն են հայտնել միջազգային իրավապաշտպան մի քանի տասնյակ կառույցներ՝ այդ թվում «Հյուման Ռայթս Հաուզ» հիմնադրամը, Մարդու իրավունքների պաշտպանների Հարավային Կովկասի ցանցը, Ժողովրդավարության համաշխարհային շարժումը, եւ դիմել են Հայաստանի իշխանություններին՝ կոչ անելով ազատ արձակել Արշալույս Հակոբյանին։ Նույն կոչով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանն են դիմել նաեւ ռուսաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ։
«Մեր վրդովմունք ենք արտահայտում Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումների առնչությամբ: Անկախ լրագրողների, ընդդիմադիր կազմակերպությունների անդամների եւ իրավապաշտպանների վրա հարձակումները Հայաստանում գրեթե առօրեական բնույթ են կրում», - ասված է, մասնավորապես, «Մեմորիալ - Մարդու իրավունքների կենտրոն» ռուսաստանյան իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունում:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը կատարվածը չի կապում ընտրությունների հետ. - «Ես դա կապում եմ ոստիկանության անօրինականությունների եւ բեսպրեդելի համատեքստում»: