Հունիսի 12-ին Իրանում անցկացված նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` ստանալով քվեների 62.6 տոկոսը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի Ներքին գործերի նախարար Սադեք Մահսուլին:
Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին իրանցիներին կոչ է արել աջակցել ընտրված նախագահին: Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է Խամենեի խոսքերը. - «Ընտրողների 80 տոկոսի մասնակցությունը եւ 24 միլլիոն քվեները, որ տրվել են ընտրված նախագահին, իսկական տոն է, որը ապահովելու է մեր երկրի առաջընթացը, ազգային անվտանգությունը եւ երկարատեւ երջանկությունը»:
Ահմադինեջադի աջակիցները դուրս են եկել Թեհրանի փողոցներ` իրենց նախընտրած թեկնածուի հաղթանակը նշելու:
Ահմադինեջադի հիմնական հակառակորդը` նախկին վարչապետ Միր-Հոսեյն Մուսավին, ով պաշտոնապես ստացել է ձայների ընդամենը 33.7 տոկոսը, «վճռականորեն» բողոքել է «բազմաթիվ ակնհայտ խախտումների դեմ», եւ պնդել է, թե իրականում հենց ինքն է հաղթանակ տարել:
Նախագահի մեկ այլ թեկնածու` Մեջլիսի նախկին խոսնակ Մեհդի Քարուբին, ով պաշտոնապես ստացել է քվեների մոտ 2 տոկոսը, նույնպես հայտարարել է, թե ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ են եւ անընդունելի»:
Թեհրանում հետընտրական իրավիճակը լարված է. կառավարական շենքերի մոտ ոստիկանական պահակախմբեր են հավաքվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ արգելվում է առանց համապատասխան թույլտվության ցույցեր եւ հանրահավաքներ իրականացնել:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Թեհրանի Վանակ հրապարակում բախումներ են տեղի ունեցել Մուսավիի` բողոքի ցույց կազմակերպող աջակիցների եւ ոստիկանության ուժերի միջեւ:
Իրանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 85 տոկոսը, ինչը աննախընթաց բարձր ցուցանիշ է Իրանի ողջ պատմության ընթացքում: