Վանաձորի քիմիական համալիրը ակնկալում է կառավարության ֆինանսական աջակցությունը` անցած տարեվերջին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով նվազագույնի հասցված արտադրական ծավալները վերականգնելու նպատակով:
Ռուսաստանյան «Ռոդինգ Լիմիտեդ Ինտերնեյշնլ» ընկերությանը պատկանող «Վանաձոր Քիմպրոմ» ընկերությունը, որի 830 աշխատակիցների շուրջ 35 տոկոսը հարկադիր պարապուրդի էին ուղարկվել կարբիդի արտադրական ծավալների կրճատման հետեւանքով, որպես լուծում, առաջարկել էր, որոշակի ներդրումներ կատարելով, անցնել կալիումական եւ ազոտական պարարտանյութերի արտադրության եւ գյուղատնտեսության ոլորտում սպառման հաշվին վերականգնել գործարանի արտադրական հզորությունները:
Մարտի 18-ին Վանաձոր կատարած այցի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր այս նպատակով շուրջ 3 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել՝ կարծիք հայտնելով, որ «Վանաձոր Քիմպրոմ»-ը կկարողանա ամբողջությամբ բավարարել Հայաստանի գյուղատնտեսության պարարտանյութի պահանջարկը՝ այսպիսով կառավարությանն ազատելով այն ներկրելու պարտականությունից (պետբյուջեի սուբսիդավորմամբ տարեկան ձեռք է բերվում 20-25 հազար տոննա ազոտական պարարտանյութ): Միաժամանակ, նման ծավալի արտադրություն կազմակերպելը հիմնականում կլուծեր «Քիմպրոմ»-ի զբաղվածության խնդիրը:
«Եթե աջակցությունը չլինի, մենք չենք կարողանա դա անել [կազմակերպել պարարտանյութերի արտադրություն]», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց կոմբինատի տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը:
Կոմբինատում ակնկալում են, որ ռուսաստանյան 500 միլիոն դոլարի կայունացնող վարկից որոշակի մասնաբաժին կհատկացվի «Վանաձոր Քիմպրոմ» կոմբինատին:
Ալեքսանդր Սնեգիրյովը ասում է, թե ինքը դեռեւս պաշտոնապես չի տեղեկացվել վարկի` ընկերությանը տրամադրվող չափաբաժնի մասին: «Քիմպրոմ»-ը նախատեսում է սպասվող գումարները ծախսել ամոնիակի եւ կարբամիդի արտադրությունը կազմակերպելու նպատակով:
«Վանաձոր Քիմպրոմ»-ը փորձնական նպատակով արդեն իսկ արտադրել եւ անվճար հանրապետության տարբեր մարզեր է առաքել 58 տոննա կալիումական պարարտանյութեր: Սակայն կալիումական պարարտանյութի երկրորդ թողարկումը կոմբինատում չեն սկսել` սպասում են արտադրամասի փորձարկման աշխատանքների ավարտին: Իսկ ազոտական պարարտանյութի արտադրանքը հիմնականում կախված է ռուսական վարկից, ինչը թույլ կտա նաեւ հետ կանչել պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներին:
«Հույս ունենք, որ ամոնիակի գիծը թողարկենք կարբամիդի պարարտանյութը ստանալու համար, մենք նրանց հետ կկանչենք: Դա կախված է այս ծրագրերից, որը վարկի հետ է կապված», - ասաց Սնեգիրյովը:
Գյուղացիական տնտեսությունները վերջին տարիներին պարարտանյութեր ձեռք են բերում «Դվին» կոնցեռնից, որը այն ներկրում է հարեւան Վրաստանից, ու այս տարի մի քանի ամսով ուշացրել էր մատակարարումը, մինչդեռ «Քիմպրոմ»-ը կարող է ապահովել գյուղացիներին հենց Վանաձորում ստացված պարարտանյութերով:
Մինչ այդ` վարկի սպասող «Քիմպրոմ»-ում չեն վճարել աշխատողների 3 ամսվա աշխատավարձերի պարտքը, որը շուրջ 100 միլիոն դրամ է կազմում: