Հակադարձելով Փաստահավաք խմբում կոալիցիան ներկայացնող իրավաբան Ռոբերտ Ավագյանի հայտարարությունը, թե փաստահավաք խումբը պետք է լուծարվեր այն օրը, երբ, իր խոսքով տեղի ունեցավ հերթական արտահոսքը եւ մամուլում հայտնվեց մարտի 1-2-ի դեպքերի ժամանակ զոհված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների մասին հրապարակումը», խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ «արտահոսք չի եղել»։
«[Նախագահի] կարգադրության մեջ նշված է, որ պետք է խմբից հեռացվի այն անձը, եթե պարզված է, որ նրա միջոցով տեղի ունեցել արտահոսք: Իսկ Փաստահավաք խումբը արտահոսք չի իրականացրել իր գործունեության ընթացքում: Նա փոխանցել է Համլետ Թադեւոսյանի [մահվան հանգամանքներին վերաբերող] փաստաթուղթը պարոն Նիկոյանի հանձնաժողովին: Եվ գաղտնիության ռեժիմը այդ պահից սկսած Փաստահավաք խմբի վրա այլեւս չի տարածվում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նախ, ՀԱԿ-ի ներկայացուցչի համար անսպասելի է, որ Փաստահավաք խումբը լուծարվեց նախագահի կարգադրությամբ։ Անդրանիկ Քոչարյանին մտածելու տեղիք է տալիս նաեւ այն, որ կարգադրության մեջ չկան խմբի կասեցման հիմնավորումները եւ թե ում պետք է փոխանցվեն Փաստահավաք խմբում կուտակված նյութերը։ Խմբի ներկայացուցիչն անհասկանալի է համարում Փաստահավաքի լուծարումից հետո Սամվել Նիկոյանի հայտարարությունը ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովին փաստեր ներկայացնելու կոչով։
«Որովհետեւ առաջին հերթին դա ուղղված էր հասարակական կազմակերպություններին եւ ոչ թե փաստահավաք խմբին», - պարզաբանեց նա: - «Տրամաբանությունը հուշում էր, որ եթե պարոն Նիկոյանը փաստերի խնդիր ուներ, ինքը պետք է շահագրգռված լիներ Փաստահավաք խմբի լիարժեք գործունեությանը աջակցելու առումով: Իսկ որ Փաստահավաք խումբը 7 ամիսների ընթացքում բավական աշխատանք ունի կատարած, եւ դրանք գտնվում են Փաստահավաք խմբի շրջանակներում, եւ ցանկացած պահի դա պետք է տեղափոխվեր, բնականաբար, այն կառույցին, որի համար ստեղված էր խումբը, դա ակնայտն է»:
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, եթե կար փաստերի անհրաժեշտություն, ապա Սամվել Նիկոյանը պետք է Փաստահավաք խմբից պահանջեր բոլոր նյութերը։
Քոչարյանը թերահավատորեն է վերաբերվում, թե հասարակությունը փաստեր կտրամադրի Նիկոյանի հանձնաժողովին. - «Կարծում եմ, որ հանրությունը մի փոքր հավատով լցված էր դեպի Փաստահավաք խումբը: Գոնե հանրության այն մասը, որոնք, այնուամենայնիվ, ուզում էին ճշմարտությունը իմանալ մարտիմեկյան դեպքերի մասին: Եվ հատկապես մահացածների հարազատները»:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ժամանակավոր հանձնաժողովին փաստեր տրամադրելուն, ապա, Քոչարյանն ասաց. - «Ես եւ տիկին Սաֆարյանը աշխատում էինք կոնկրետ ավարտուն մի փաստաթղթի վրա, որը մենք ավարտած էինք համարում եւ սպասում էինք մեր երրորդ գործընկերոջ ներկայանալուն, որը այդպես էլ չհայտնվեց, չմասնակցեց Փաստահավաք խմբի աշխատանքներին, որպեսզի մենք լիարժեք նիստի պայմաններում դա դնեինք վերջնական քննարկման եւ ուղարկեինք պարոն Նիկոյանի հանձնաժողովին: Եվ կարծում եմ, որ այդ փաստաթուղթը մենք պարտավոր էինք ուղարկել պարոն Նիկոյանի հանձնաժողովին»: